Ծնվել է | մարտի 13, 1912[1] |
---|---|
Ծննդավայր | Mouscron, Մուսկրոն, Էնո, Բելգիա |
Մահացել է | մարտի 28, 2006[2][3] (94 տարեկան) |
Մահվան պատճառ | Կաթված |
Քաղաքացիություն | Բելգիա և ԱՄՆ |
Մասնագիտություն | բժիշկ, ակնաբույժ և Դիմադրության մարտիկ |
Անդամակցություն | Բելգիայի թագավորական բժշկական ակադեմիա |
Պարգևներ |
Չառլզ Շեպենս (մարտի 13, 1912[1], Mouscron, Մուսկրոն, Էնո, Բելգիա - մարտի 28, 2006[2][3][5]), բելգիացի հայտնի ակնաբույժ, որին շատ մասնագետներ համարում են «ցանցաթաղանթի ժամանակակից վիրաբուժության հայրը»[6][7]։
Շեպենսը ծնվել է Բելգիայի Մուսկորն քաղաքում՝ 1912 թվականին[8]։ Նրա հայրը եղել է բժիշկ։ Ի սկզբանե, նա հետաքրքրված է եղել մաթեմատիկայով՝ նախքան 1935 թվականին Գենտի բժշկական պետական համլսարանի ավարտը[6][7]։ Հետագայում Շեպենսը սովորել է ակնաբուժություն Լոնդոնի Մուրֆիլդսի ակնաբուժական հիվանդանոցում՝ նախքան երկրորդ համաշխարհային պատերազմը[6][7]։ Այն բանից հետո, երբ գերմանական բանակը ներխուժեց Բելգիա 1940 թվականին, նա դարձավ բելգիական օդային ուժերի բժիշկ սպա։
Բելգիայի անկումից հետո նա փախչում է Ֆրանսիա, որտեղ 1942-ից մինչև 1943 թվականները լինում է ֆրանսիական հեղափոխական շարժման ակտիվ մասնակից, տեղափոխելով մարդկանց Պիրենեց դեպի Իսպանիա[7]։ Շեպենսը երկու անգամ գերի է եղել գերմանական բանակում։ Նա աշխատել է Ժակ Պերո կեղծանվամբ՝ Մենդիվ գյուղի փայտասղոցման օպերատոր։ Երբ գերմանացիները իմանում են այս օպերացիայի մասին նա փաղչում է Անգլիա[9]։
Համաշխարհային պատերազմից հետո Շեպերսը վերսկսում է իր բժշկական կարիերան[7]։ 1947 թվականին գաղթում է ԱՄՆ և դառնում է Հարվարդի բժշկական համալսարանի գիտական աշխատակից[6][7]։ Շեպենսին են վերագրում ակնաբուժության կարևորագույն վիրաբուժական ճյուղի ստեղծմանը՝ վիտրեոռետինային վիրահատություններ, որոնք համակցված վիրահատություններ են կատարվող ցանցաթաղանթի և ապակենման մարմնի վրա։ 1950 թվականին նա հիմնում է հետազոտական լաբորատորիա, որտեղ ուսումնասիրվում էին ցանցաթաղանթի հիվանդությունները[7]։ Հիմա այն հայտնի է, որպես Շեպենսի անվան գիտահետազոտական կենտրոն, որը աշխատում է Հարվարդի համալսարանի և Մասաչուսեթսի ընդհանուր պրոֆիլի հիվադանոցի հետ։ Կենտրոնը զարգացում է ապրել 6 աշխատակցից մինչև 200 աշխատակից՝ 2006 թվականի տվյալների համաձայն։ 2011 թվականին գիտական կենտորնը միացել է Մասաչուսեթսի ակնաբուժական և ականջի հիվանդությունների հիվանդանոցներին[6][7][10][11]։
1967 թվականին Շեպենսը հիմնում է Ցանցաթաղանթի համայնքը, որտեղ և եղել է առաջին նախագահը սկսած 1968-ից մինչև 1969 թվականը[6]։
Շեպենսը ստեղծում է բինոկուլյար անուղղակի օֆտալմոսկոպ, որը հիմնականում օգտագործվում է ցանցաթաղանթի հետազոտման համար[6]։ Բնօրինակը այժմ գտնվում է Սմիտսոնի համալսարանում, ԱՄՆ[12]։ Հայտնի է, որ Շեպենսը հավաքել է գործիքը մետաղական մնացորդներից, որոնք հավաքել էր Լոնդոնի փողոցներից՝ գերմանական հրետանակոծության ժամանակ։ Նա նաև եղել է առաջինը մի շարք վիրաբուժական միջամտությունների, ինչպիսն է օրինակ, ցանցաթաղանթի ամրացումը։ Այս մեթոդի կիրառումը բարելավում է ցանցաթաղանթի վիրահատությունների կանխատեսումը 40%-ին մինչև 90%։ Շեպենսը իր կարիերայի ընթացքում գրելե է 4 գիրք և 340 հետազոտական աշխատանք է կատարել[7]։
1999 թվականին Շեպենսը դասվել է Ամերիկական համայնքի կողմից, կատարակտի և ռեֆրակցիոն վիրահատություններ կատարող, դարի 10 ամենաազդեցիկ բժիշկների շարքին։ Նրա պատվին նաև կոչել են մրցանակ 2003 թվականին։ 2006 թվականին գնահատվել է նաև նրա կյանքի վաղ շրջանի հերոսական շրջանը և Ֆրանսիայի դեսպանը հանձնել է նրան ֆրանսիական պատվավոր լեգիոն տիտողը՝ շուրջ 100 մարդ Ֆրանսիայից Իսպանիա ծածուկ տեղափոխման համար[7][9]։
Նրա կյանքի պատմությունը նկարագրված է 2004 թվականի հրապարակված Մեր Օստրում գրքում, «Վիրաբույժը և քահանան։ ֆրանսիական ապստամբության երկու հերոսները»։ 2006 թվականին Շեպերսը մահանում է ինսուլտից՝ 94 տարեկան հասակում[9][13][14]։
{{cite journal}}
: Cite journal requires |journal=
(օգնություն)
{{cite web}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) Adapted from NEOS biography by Hal M. Freeman.
|