Չավարտված ֆիլմ անգլ.՝ A Film Unfinished | |
---|---|
Երկիր | Իսրայել Գերմանիա |
Ժանր | վավերագրական ֆիլմ[1][2][3][…] |
Թեմա | Երկրորդ համաշխարհային պատերազմ և Հոլոքոստ |
Թվական | 2010 |
Լեզու | անգլերեն և գերմաներեն |
Ռեժիսոր | Yael Hersonski?[3][4][5] |
Պրոդյուսեր | Noemi Ben Natan Schori? |
Սցենարի հեղինակ | Yael Hersonski? |
Երաժշտություն | Ishai Adar? |
Կինոընկերություն | Oscilloscope? |
Տևողություն | 90 րոպե |
Չավարտված ֆիլմ (եբրայերեն՝ שתיקת הארכיון, Shtikat haArkhion, գերմ.՝ Geheimsache Ghettofilm), 2010 թվականին նկարահանված վավերագրական ֆիլմ, որի ռեժիսորը Յաել Հերսոնսկին է։ Ֆիլմը վերաքննարկում է 1942 թվականին անավարտ մնացած գերմանական քարոզչական «Գետտո» (Das Ghetto) ֆիլմը, որը պատկերում էր Վարշավայի գետտոն` դրա բնակիչներին գերմանական Մեծ ակցիայի ընթացքում կոտորելուց երկու ամիս առաջ։ Վավերագրական ֆիլմում ներառված են հարցազրույցներ գետտոյի վերապրած բնակիչների հետ, ինչպես նաև` Վիլլի Վիսթի պնդումների վավերացումը. վերջինս եղել է Das Ghetto ֆիլմի օպերատորներից մեկը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2010 թվականին Սանդեյսի կինոփառատոնի ժամանակ, որտեղ այն արժանացել է «Լավագույն վավերագրական ֆիլմ» միջազգային մրցանակին։ Տորոնտոյի Hot Docs փառատոնին ֆիլմն արժանացել է Լավագույն միջազգային ցուցադրություն մրցանակին[6]։ Ֆիլմն ԱՄՆ-ի կինոթատրոններում թողարկվել է 2010 թվականի օգոստոսի 18-ն[7]։
Ֆիլմի դիստրիբյուտոր Oscilloscope-ն դիմել է Motion Picture Association-ին` ֆիլմի R վարկանիշի համար, սակայն հաջողություն չի ունեցել[8][9][10]։ Oscilloscope-ն ասում է, որ R վարկանիշը նույնական չէ մշակութային նորմերի հետ, քանի որ ԱՄՆ-ի Հոլոքոստի թանգարանում, որն այցելում են դպրոցականները, առավել շատ գրաֆիկական կադրեր կան[11]։
|