Չարաբաստիկ վեցյակ | |
---|---|
Հրատարակման պատմություն | |
Հրատարակիչ | Marvel Comics |
Հեղինակ | Սթեն Լի և Ստիվ Դիտկո |
Աշխարհ | Marvel Universe |
Ներկայացրած է | The Amazing Spider-Man Annual? |
Անձնական տվյալներ | |
Տեսակ | supervillain team? և fictional criminal organization? |
Չարաբաստիկ վեցյակ (անգլ.՝ Sinister Six), Marvel Comics հրատարակության կոմիքսների գերչարագործների թիմ, որը ստեղծվել է Սթեն Լիի և Սթիվ Դիտկոյի կողմից։ Բաղկացած է սուպերհերոս Սարդ-Մարդու հակառակորդներից և հիմնականում հայտնվում է նրա մասին կոմիքսների տարբեր սերիաներում։ Թիմի առաջին մարմնավորումը կազմակերպվել է Դոկտոր Ութոտնուկի կողմից և հայտնվել 1964 թվականի The Amazing Spider-Man Annual №1 կոմիքսում։
Սարդ-մարդու կողմից երեք անընդմեջ պարտությունից հետո Դոկտոր Ութոտնուկը փախչում է բանտից և որոշում է կապվել բոլոր գերչարագործների հետ, ովքեր երբևէ խաչվել են Սարդ-Մարդու հետ, բայց նրանցից միայն հինգն են արձագանքում՝ Անգղը, Էլեկտրոն, Քրայվեն որսորդը, Միստերիոն և Ավազե-Մարդը։ Հասկանալով, որ նա չի կարողանա երկար ժամանակ պահել բոլոր գերչարագործներին մեկ թիմի մեջ՝ Դոկտոր Ութոտնուկն արագորեն կազմում է մարտական ծրագիր, որտեղ չարագործ վեցյակի յուրաքանչյուր անդամ պետք է մենամարտի Սարդ-Մարդու հետ հատուկ ընտրված տարածքում։
Այդ ժամանակ Սարդ-Մարդը անհասկանալիորեն կորցնում է իր գերկարողությունը և պատրաստվում էր վերադառնալ դեռահասի սովորական կյանքին։ Չարաբաստիկ վեցյակը իմանում է, որ Բեթի Բրանթը (Daily Bugle-ի քարտուղարը, որտեղ աշխատում է Փիթերը) մեծ դեր է խաղում Սարդ-Մարդու կյանքում։ Նրանք առևանգում են նրան և մի անցորդի, որը, պարզվում է, մորաքույր Մեյն է։ Փիթեր Փարքերն այս մասին իմանում է Daily Bugle գրասենյակում, որտեղ Անգղը Ջոն Ջոնա Ջեյմսոնին ասում է Սարդ-Մարդուն տեղեկացնի, որ Բեթթին մորաքույր Մեյի հետ պատանդ է պահվում, և եթե նա ցանկանում է նրանց կենդանի տեսնել, նա պետք է կռվի Չարաբաստիկ վեցյակի դեմ։
Չնայած այն հանգամանքին, որ Փիթեր Փարքերը չունի գերկարողություններ՝ նա հագնում է Սարդ-Մարդու համազգեստը և գնում է փրկելու Բեթիին ու Մեյին։ Առաջին գերչարագործը Էլեկտրոն էր Էլեկտրական գործարանում։ Այս ճակատամարտի ընթացքում Փիթեր Փարքերը ինչ-որ կերպ վերականգնում է իր գերհզորությունները՝ խուսափելով էլեկտրականության պայթյունից, ինչի արդյունքում նա հեշտությամբ հաղթում է Էլեկտրոյին։ Այնուհետև նա հերթով կռվում է Քրայվեն որսորդի, Միստերիոյի, Ավազե-Մարդու և Անգղի հետ՝ հաղթելով բոլորին։ Ի վերջո, նա գնում է Դոկտոր Ութոտնուկի դեմ կռվելու, ով նրան գայթակղելով հսկայական ակվարիումում ծուղակն է գցում, որտեղ նա ցանկանում էր սպանել նրան իսկական Ութոտնուկի պես, սակայն Սարդ-Մարդը հաղթանակ է տանում նաև այստեղ։
The Amazing Spider-Man կոմիքսների №334-339 համարի սերիաներում բոլոր հանցագործները փախչում են գաղութից և որոշում դաժան վրեժ լուծեն Սարդ-Մարդուց։ Քրայվե որսորդի տեղը, ով ինքնասպանություն էր գործել, զբաղեցնում է Հոբգոբլինը։ Թիմը նորից կազմակերպվում է Դոկտոր Ութոտնուկի կողմից, ով հայտարարում է, որ իրենց նպատակն է՝ հաղթել Սարդ-Մարդուն։ Արդյունքում բացահայվում է, որ դա հնարք էր, ծրագրի մի մաս, ըստ որի Դոկտոր Ութոտնուկը ցանկանում էր դառնալ ամբողջ աշխարհի տիրակալը։ Ավազե-Մարդը անցնում է Սարդ-Մարդու կողմը և օգնում նրան կանգնեցնել Չարաբաստիկ վեցյակին՝ քանդելով Դոկտոր Ութոտնուկի բոլոր ծրագրերը։
Կանաչ գոբլինը ևս ձևավորում է մեկ այլ Չարաբաստիկ վեցյակ, որպեսզի վրեժ լուծի Սարդ-Մարդուց։ Բայց նրանք պարտություն են կրում։
Հոբգոբլինը ձևավորեց Չարաբաստիկ յոթնյակը, որպեսզի հաղթի Կաինին, ով Սարդ-Մարդու դեֆեկտներ ունեցող կլոնն էր։ Նրանք գրեթե կարողանում էին սպանել նրան, բայց Սարդ-Մարդը փրկում է Կաինին, և նրանք միասին հաղթում են Յոթնյակին։
Ավազե-Մարդը և երկրորդ Միստերիոն կրկին ձևավորում են Չարաբաստիկ վեցյակ, որտեղ Վենոմը փոխարինում էր Դոկտոր Ութոտնուկին։ Նրանք նույնպես պարտություն կրեցին։
«Չարաբաստիկ տասնյակ» թիմը մասնակցել է Գաղտնի Պատերազմին։
Չարաբաստիկ վեցյակի նորացված տարբերակը կազմավորվել է Քաղաքացիական պատերազմի ժամանակ, սակայն կանգնեցվել է Գաղտնի Վրիժառուների կողմից, Կապիտան Ամերիկայի գլխավորությամբ։
Էլեկտոյի, Քամելեոնի, Ռնգյեղջուրի, Ավազե-Մարդու և Միստերիոյի նոր շարքը կրկին կազմավորվել է Դոկտոր Ութոտնուկի կողմից իր գաղտնի բազմափուլ ծրագրի համար։ Երբ Սարդ-մարդը միացավ Ապագայի հիմնադրամին, գերչարագործների թիմը ներթափանցեց Բաքսթերի շենք, և Քամելեոնն ու Միստերիոն, ինչպես նաև Չարաբաստիկ վեցյակի մնացած անդամների ռոբոտային զույգերը ուղարկվեցին Կարիբյան ծովի կղզիներից մեկում գտնվող սուպերհերոսների մոտ։ Որոշ ժամանակ անց գերչարագործները հարձակվեցին Վրիժառուների ակադեմիայի վրա։ Վերջապես, երբ Դոկտոր Ութոտնուկը բացահայտեց ամբողջ աշխարհը ոչնչացնելու իր ծրագիրը՝ ոչնչացնելով Երկրի օզոնային շերտը, գերչարագործները պարտվեցին։ Միստերիոն դավաճանեց Չարաբաստիկ վեցյակին և թաքնվեց։ Ավազե-Մարդը գերեվարվել է, Էլեկտրոն տիեզերք է արձակվել Թորի մուրճով։ Քամելեոնը համաձայնել է համագործակցել, երբ Դոկտոր Ութոտնուկի զրահը, որը նա վերահսկում էր, շարքից հանեց Սարդ-մարդը և Սև այրին սպառնաց բացահայտել իր իսկական ինքնությունը։ Ռնգեղջյուրը խեղդվեց՝ իր հետ քարշ տալով Սիլվեր Սեյբլին, ով Սև այրու հետ միասին օգնեց Սարդին։ Դոկտոր Ութոտնուկը վերջինն էր, ով պարտվեց, երբ դուրս եկավ իր զրահից, ինչից օգտվեց Սարդ-մարդը։
Ձևավորվել է Սարդ-Մարդու կողմից (Սարդ Մարդու մարմնի մեջ Դոկտոր Ութոտնոիկի) որպես անձնական սուպերհերոսների թիմ Վրիժառուների փոխարեն իր անդամների մտքի վերահսկողության միջոցով։ Վերջում Կատարյալ վեցյակը դուրս է գալիս Օտտո Օկտավիուսի վերահսկողությունից և քիչ է մնում սպանի նրան՝ գրեթե ավերելով Նյու Յորքը։
Մոջոն և Քամելեոնը առևանգում են Սարդ-Մարդուն և նրա աշակերտներին՝ Իքս Մարդկանց և ստիպում են նրանց շոուի մեջ նկարահանվել, ինչը դրդում է նրանց դառնալ Չարաբաստիկ ջոկատ։ Խումբը, որն ամբողջությամբ տեսանելի չէ, բաղկացած է Սարդ-Մարդու տարբեր թշնամիների հոլոգրաֆիկ տարբերակներից։
Ultimate Marvel-ի տիեզերքում Չարաբաստիկ վեցյակը առաջին անգամ հայտնվել է Ultimate Six սյուժեում։ Դրա մեջ մտան՝ Գոբլինը, Դոկտոր Ութոտնուկը, Էլեկտրոն, Ավազե մարդը և Քրայվեն որսորդ։ Նրանցից յուրաքանչյուրը ենթարկվել է անօրինական գենետիկ փորձի և բանտարկվել S.H.I.E.L.D.-ի կողմից, սակայն նրանց հաջողվել է փախչել բանտից։ Կանաչ Գոբլինը ստիպեց Սարդ-Մարդուն դառնալ թիմի վեցերորդ անդամը՝ ասելով, որ հակառակ դեպքում նա կսպանի իր մորաքույր Մեյին։ Չարաբաստիկ վեցյակը հարձակվեց Սպիտակ տան վրա, բայց Բացարձակերը շուտով սկսեցին պայքարել նրանց հետ։ Կապիտան Ամերիկան ասաց Փիթեր Փարքերին, որ իր մորաքույրն ապահով է, որից հետո նա բռնեց նրանց կողմը և օգնեց կանգնեցնել հինգ գերչարագործների[1]։
Չարաբաստիկ վեցյակը վերադարձավ Սարդ-Մրադու Մահ-ում։ Թիմի վեցերորդ անդամն այս անգամ Անգղն էր։ Բոլոր գերչարագործներին բանտից ազատ է արձակել Նորման Օսբորնը, ով դաժան վրեժ է լուծել Սարդ-մարդուց։ Երբ Դոկտոր Ութոտնուկը հրաժարվեց սպանել Փիթեր Փարքերին, Նորման Օսբորնը սպանեց նրան։ Մնացած չարագործները ուղղվել են Քուինսում գտնվող Փիթեր Փարքերի տուն։ Այնտեղ նրանք հանդիպեցին Մարդ-Ճահին և Սառույց-Մարդուն, և նրանց միջև կռիվ սկսվեց։ Նրանց հաջողվեց հաղթել, բայց սուպերհերոսները, այնուամենայնիվ, դաշտից դուրս թողեցին Նորման Օսբորնին։ Դրանից հետո հայտնվում է Փիթեր Փարքերը և սկսում պայքարել մնացած չորս գերչարագործների հետ։ Սարդ-Մարդու հետ ճակատամարտից հետո Էլեկտրոն պատրաստվում էր սպանել Սարդ-Մարդուն, բայց հայտնվեց մորաքույր Մեյը և կրակեց նրա վրա։ Կարճ միացման արդյունքում Էլեկտրոն արձակեց հզոր էլեկտրական զարկերակ, դրանով րանից հայտնվեց անգիտակից վիճակում և հոսանքահարեց բոլոր ընկերներին։ Նորման Օսբորնը պարտություն կրեց, բայց Փիթեր Փարքերը մահացավ նրա հետ մարտում[2]։
2014 թվականի ապրիլին հայտարարվեց, որ ֆիլմի ռեժիսոր[3] և սցենարիստ դառնալու է Դրյու Հոդդարդը[4][5]։ Բացի այդ, ասվել էր, որ ֆիլմը էկրաններին կհայտնվի «Նոր Սարդ Մարդ»[6] ֆիլմի չորրորդ մասից հետո և հենց Սարդ-Մարդը պոտենցիալ կհայտնվի ֆիլմում[7]։ Ավելի ուշ ֆիլմի հեղինակները հայտարարեցին, որ Չարաբաստիկ վեցյակը ֆիլմի հիմնական գաղափարը լինելու է փրկագնման պատմությունը[8], իսկ ֆիլմի սյուժեն էապես տարբերվելու է կոմիքսներից[9]։
2014 հուլիսի 23-ին Sony Pictures-ը հայտարարել են ֆիլմի թողարկման նախնական ամսաթիվը՝ 2016 թվականի նոյեմների 11[10]։
Հետագայում՝ 2015 թվականի փետրվարի 9-ին հայտարարվելց, որ Սարդ-Մարդը պաշտոնապես կդառնա Marvel-ի կինոտիեզերքի մի մաս, The Wall Street Journal հրատարակությունը զեկուցում, որ Չարաբաստիկ վեցյակը չի թողարկվելու 2016 թվականին, ինչպես պլանավորվել էր ժամանակին[11]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարաբաստիկ վեցյակ» հոդվածին։ |