Տեսակ | մարզադաշտ |
---|---|
Տեղագրություն | Չարենցավան |
Երկիր | Հայաստան |
Հիմնադրված | 1970 |
Բացված | 1970 |
Տնային թիմ | Վան ՖԱ |
Charentsavan City Stadium Վիքիպահեստում |
Չարենցավանի քաղաքային մարզադաշտ, բազմաֆունկցիոնալ մարզադաշտ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում, որը հիմնականում օգտագործվում է ֆուտբոլային խաղերի, ինչպես նաև աթլետիկայի տեղական միջոցառումների համար[1]։ Մարզադաշտը հանդիսանում է Վան ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտը[2]։
Այն բացվել է 1970 թվականին և ունի 5000 հանդիսականի տարողություն։ Մարզադաշտը ծառայել է որպես Չարենցավանի «Մուշ» ֆուտբոլային ակումբի սեփական դաշտը 1990-1994 թվականներին, երբ ակումբը լուծարվեց և հեռացավ պրոֆեսիոնալ ֆուտբոլից։
2017 թվականի Չարենցավանի՝ Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ 2016 թվականի սեպտեմբերին մարզադաշտի խոտածածկը փոխարինվել է արհեստականի։ Վերանորոգման գործընթացը ֆինանսավորվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Ներկայումս մարզադաշտից օգտվում են Կոտայքի մարզի մի քանի մանկապատանեկան ֆուտբոլային դպրոցներ և Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբներից` Վան ՖԱ-ն