Չարլզ Դաուսեթ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 2, 1924[1][2] Միացյալ Թագավորություն |
Մահացել է | հունվարի 8, 1998[1][2] (74 տարեկան) |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | ակադեմիկոս և մանկագիր |
Հաստատություն(ներ) | Լոնդոնի համալսարանի Արեւելագիտության եւ աֆրիկյան հետազոտությունների դպրոց |
Ալմա մատեր | Փիթերհաուս |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1] |
Պարգևներ |
Չարլզ Դաուսեթ (հունվարի 2, 1924[1][2], Միացյալ Թագավորություն - հունվարի 8, 1998[1][2]), անգլիացի հայագետ։ Լոնդոնի արևելագիտական և աֆրիկյան ուսմանց բարձրագույն դպրոցի դասախոս։
Զբաղվում է հայ մատենագիրների, ձեռագրերի, հայերենի, միջնադարյան արվեստի հետազոտությամբ։ Անգլերեն է թարգմանել Կաղանկատվացու «Պատմութիւն Աղուանից»-ը և Դավիթ Սլավկաորդի «Խրատք կանոնականք»-ը։ Առանձին ուսումնասիրություն է նվիրել քյոթաքիահայերի արհեստագործությանն ու արվեստին։ Քննել է Եզնիկ Կողբացու տեղեկությունները քաղդեացի աստղագետների մասին, Կոստանդնուպոլսի պատրիարք Ստեփանոս Ա-ի ընդօրինակած Սաղմոսարանի (Օքսֆորդի Բոդլեյան թանգարան) հիշատակարանը։ Կատարել է հայերեն տեր, տիկին, տիեզերք, նյութ, հյութ բառերի ստուգաբանական, հայկական մանրանկարների ու զարդարվեստի նմուշների (Բրիտանական թանգարանի 1652 թ. Հայսմավուրքը, Լիսաբոնում պահվող 1687 թ. ոսկյա տապանակը) ուսումնասիրություններ։ Հրատարակել է գրախոսական ԽՍՀՄ ատլասի (1961) մասին։ 1962 թ. աշնանը եղել է Հայաստանում, ուսումնասիրել Մատենադարանի ձեռագրերը։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 319)։ |