Չարլզ Դոնալդ Բեյթմեն

Չարլզ Դոնալդ Բեյթմեն
անգլ.՝ Charles Donald Bateman
Դիմանկար
Ծնվել էմարտի 8, 1932(1932-03-08)
ԾննդավայրՍասկաչևան, Կանադա
Մահացել էմայիսի 21, 2023(2023-05-21)[1] (91 տարեկան)
Քաղաքացիություն Կանադա
ԿրթությունՍասկաչևանի համալսարան
Երկերground proximity warning system?
Մասնագիտությունգյուտարար և ինժեներ-էլեկտրիկ
Պարգևներ և
մրցանակներ
 Don Bateman Վիքիպահեստում

Չարլզ Դոնալդ Բեյթմեն (անգլ.՝ Charles Donald Bateman, մարտի 8, 1932(1932-03-08), Սասկաչևան, Կանադա - մայիսի 21, 2023(2023-05-21)[1]), կանադացի և ամերիկացի ինժեներ, 40 ամերիկյան և 80 համաշխարհային գյուտերի արտոնագրերի հեղինակ։ Համաշխարհային ճանաչում է ստացել որպես երկրի մոտիկության մասին նախազգուշացման համակարգի (GPWS) հեղինակ[4]։

[Ավիացիոն] ոլորտում համարվում է, որ Դոն Բեթմենը ամենայն հավանականությամբ, փրկել է ավելի շատ մարդկային կյանքեր, քան ցանկացած այլ մարդ ավիացիայի պատմության մեջ։
- Բիլլ Վոսս (անգլ.՝ Bill Voss), Թռիչքների անվտանգության հիմնադրամի գործադիր տնօրեն

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզ Դոնալդ Բեյթմենը ծնվել է 1932 թվականի մարտի 8-ին, Սասկաչևանում (Կանադա), մեծացել է ֆերմայում, մանկուց կարողանում էր կառավարել գյուղատնտեսական տրակտոր[5]։

1940 թվականին, երբ 8-ամյա Դոնը դեռ տարրական դպրոցի աշակերտ էր, նրա դասընկեր Մել Կուբիցան (անգլ.՝ Mel Kubica), հայացքը գցելով պատուհանից, հանկարծ տեսնում է բոց, հետո տեսնում է, թէ ինչպես են երկնքից փլատակներ ընկնում մարդկանց վրա։ Կուբիցան և Բեյթմանը փախչում են դասից, նստելով եռանիվ հեծանիվների վրա, գնում դեպքի վայրը։ Պարզվում է, որ երկնքում իրար են բախվել երկու ուսումնական ինքնաթիռներ՝ Lockheed Hudson և Avro Anson-ը, նրանք տեսնում են շուրջ մեկ տասնյակ սպանված մարդկանց։ Դոնը նախկինում երբեք արյուն չէր տեսել, ուստի նրա առջև հայտնված սարսափելի արյունոտ պատկերը անջնջելի տպավորություն է թողել տղայի վրա։ Հաջորդ օրը ուսուցիչը նախատում է երկու աշակերտներին և պահանջում մանրամասն զեկույց գրել իրենց տեսածի վերաբերյալ։ Երբ Բեյթմանը հանձնել է իր աշխատանքը, ուսուցիչը, կարդալուց հետո, ասել է. «Բառեր չկան, դուք ինժեներ կլինեք»։ Ավելի ուշ, Դոնը մեկ անգամ չէ, որ բախվել է ռազմական ավիացիայի դաժան իրականությանը, երբ նրա երկու քեռիներն ու զարմիկը, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում օդաչու են դարձել, զոհվել են ինքնաթիռների վթարներում կամ օդային մարտերում։ Ինչպես հետագայում հիշել է նա, այս իրադարձությունները հանգեցրել են այն բանին, որ թռիչքներն ավելի անվտանգ դարձնելու գաղափարը հավերժ մնացել է նրա ենթագիտակցության մեջ[5]։

Բեյթմենն իր հետագա ուսումը ստացել է արքայադուստր Ալեքսանդրա Կենտացու անվան միջնակարգ դպրոցում, իսկ հետո ընդունվել է Սասկաչևանի համալսարան՝ ինժեներ-էլեկտրատեխնիկ մասնագիտությամբ, զուգահեռաբար աշխատել է իր հոր ոսկերչական խանութում[6]։ Համալսարանն ավարտելուց հետո Դոնը աշխատանք է ստացել հեռախոսային սարքավորումների ընկերությունում։ 1958 թվականին նա արդեն միացել էր Boeing ընկերության Ռենտոնի ձեռնարկատիրությանը (Վաշինգտոն (նահանգ)), որտեղ նա զբաղվել է Բոինգ 707-ի ավիաոնիկայով, սակայն երկու տարի անց նա տեղափոխվել է United Control, որտեղ զբաղվում էր էլեկտրոնային համակարգերի ավիացիոյի ստեղծմանը։ United Control-ը ինքնին ստեղծվել է Boeing-ի նախկին ինժեներների կողմից և ի սկզբանե գտնվում էր Սիեթլի համալսարանական շրջանում, սակայն հետագայում տեղափոխվել է Ռենտոն։ Հետագայում այն դարձել է AlliedSignal, իսկ ավելի ուշ` Honeywell[7]:

Ground Proximity Warning Systems

[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականի սեպտեմբերի 4-ին Ալյասկայում, Ջունոյից արևմուտք տեղի է ունեցել ժամանակի վատթարագույն օդային վթարներից մեկը, երբ Alaska Airlines-ի ուղևորատար ինքնաթիռը մխրճվել է Չիլկաթ լեռան մեջ, որի արդյունքում զոհվել է 111 մարդ։ Այն ժամանակ դա առանձին ինքնաթիռի ամենախոշոր վթարն էր երկրում։ Չարլզ Բեյթմանն այդ ժամանակ թռչում էր մի փոքրիկ Beechcraft Baron-ով, բայց դեպքի մասին իմանալով՝ փոխել է երթուղին և որոշ ժամանակ անց հասել է Չիլկաթ լեռը, որի լանջին տեսել է բեկորները։ Սա ստիպել է ինժեներին վերհիշել տարրական դպրոցում 1940 թվականի մի դրվագը և մանկության իր երազանքը[5]։

1970-ական թվականների սկզբին արդեն մի քանի տասնամյակ «թիվ 1 թշնամին» ավիացիայում համարվում էր գետնի հետ բախումը կառավարվող թռիչքի ժամանակ (CFIT), ընդ որում դեպքերի հիմնական մասում օդաչուները, տեղանքում ապակողմնորոշված լինելով և վատ եղանակային պայմաններում կամ գիշերը թռիչք կատարելով, նույնիսկ չէին կասկածում, որ նրանք ուղիղ դեպի վտանգն էին թռչում[5]։ Խնդրի ուժգնությունը ցույց է տվել այն փաստը, որ այս պատճառով աղետներ տեղի են ունեցել միայն ԱՄՆ-ում և առնվազն ամիսը մեկ անգամ[6]։ Իրավիճակը հատկապես սրվել է ավելի մեծ արագություն ունեցող ռեակտիվ ինքնաթիռների գալուստով, որն ունի ավելի բարձր արագություն, ինչը նշանակում է, որ անձնակազմերը ավելի քիչ ժամանակ ունեն վտանգի իրազեկման և դրա կանխարգելման համար։

Համակարգի ստեղծման ժամանակ, որը նախազգուշացնում էր երկրի մերձակայքի վտանգի մասին, պահանջվում էր օգտագործել այն սարքերը, որոնք արդեն եղել են ինքնաթիռում։ Այդ ժամանակ ինժեները գործի է դրել ռադիոբարձրաչափը, իսկ նրա ստեղծած նոր համակարգը բարձրության արագ փոփոխության դեպքում, կամ ցածր բարձրության վրա թռիչքի ժամանակ անկումային կոնֆիգուրացիայի ժամանակ օդաչուներին նախազգուշացնում էր «Whoop, whoop» ձայնային ազդանշանով։ 1974 թվականին Boeing-ի փորձարկող օդաչու Ջեք Ուոդելը փորձարկել է այդ համակարգը՝ նորագույն Բոինգ 747-ով թռչելով Կասկադյան լեռների ամենաբարձր գագաթի` Ռեյնիր հրաբխի վրայով։ Տվյալ թռիչքի արդյունքում խորհուրդ է տրվել նաև համակարգում ավելացնել «Pull up» ձայնային նախազգուշացումը (հայերեն՝ դեպի վեր գնալ: 1974 թվականի հունիսի 19-ին ներկայացվել է երկրի մոտիկության մասին նախազգուշացման համակարգի (անգլ.՝ Ground Proximity Warning Systems կամ GPWS, արտոնագիր № 3946358, գրանցված է 1976 թվականի մարտի 23-ին}}[8]) արտոնագիրը։ Նույն թվականին Բոինգ ընկերությունը սկսել է այդ համակարգը տեղադրել իր նոր ինքնաթիռներում։ Pan Am ավիաընկերությունը, որն այդ ժամանակ CFIT-ի պատճառով կորցրել էր արդեն մի քանի ռեակտիվ Բոինգ 707 և Բոինգ 727[9], նույնպես սկսել է GPWS համակարգի տեղադրումը իր օդային նավատորմում[7]։ 1974 թվականի դեկտեմբերին, Վաշինգտոնի մոտակայքում Բոինգ 727-ի աղետից հետո, ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը, տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի հանձնարարությամբ, ցուցում էր տվել, որպեսզի 1975 թվականի դեկտեմբերին GPWS համակարգը տեղադրվի բոլոր ինքնաթիռների վրա[10]։

Հաջորդ տարիների ընթացքում Գլոբալ տեղորոշման համակարգը մշտապես բարելավվել է[11], որպեսզի կանխի երկրի հետ բախման վտանգի տարբեր դեպքերը, այդ թվում` երկրի մոտեցման ժամանակ, ինչպես նաև կեղծ ահազանգերը բացառելու համար։ Երբ 1994 թվականին Գլոբալ տեղորոշման համակարգը անվճար է դարձել քաղաքացիական օգտատերերի համար, Դոն Բեյթմենը հասկացել է դրա առավելությունները ինքնաթիռների վրա կիրառելու հարցում և ստեղծել երկրի մոտիկության մասին նախազգուշացման բարելավված համակարգ (անգլ.՝ Enhanced Ground Proximity Warning Systems, EGPWS): EGPWS-ը կարող էր տեսնել արդեն մի քանի կիլոմետր առաջ և թռիչքի երթուղին նախապես հաշվարկելով, նախազգուշացնել անձնակազմին։ Միևնույն ժամանակ, այն նախազգուշացրել է ոչ միայն ռելիեֆի բարձր ձևերի, այլև` բարձր կառույցների, այդ թվում` ռադիո և հեռուստահաղորդումների բախման վտանգի մասին։ Խնդիրն այն էր, որ եթե Հյուսիսային Ամերիկայի և Արևմտյան Եվրոպայի ճշգրիտ քարտեզները մատչելի էին, Արևելյան Եվրոպայում և Չինաստանում տեղեկատվությունը բավարար չէր, ուստի Բեյթմանը կարողացել է համոզել Honeywell-ի ղեկավարությանը Ռուսաստանից այդ քարտերի ձեռքբերման հարցում։ Նոր համակարգի ներդրման անհրաժեշտությունը ցույց է տվել 1995 թվականին Կոլումբիայում տեղի ունեցած ամերիկյան Բոինգ 757-ի աղետը։ Ինչպես ցույց տվեցին հետաքննության արդյունքները, Գլոբալ տեղորոշման համակարգը նախապես զգուշացրել է օդաչուներին բախման վտանգի մասին, սակայն ցածր արագության և ցածր ամբարձիչ ուժի պատճառով օդանավը չի հասցրել բարձրություն հավաքել և բախվել է սարին, ինչի հետևանքով զոհվել է 159 մարդ։ Այս միջադեպից հետո American Airlines ավիաընկերությունը, որին պատկանում էր կործանված ինքնաթիռը, իսկ հետո նաև այլ ավիափոխադրողներն սկսել են տեղադրել EGPWS-ն իրենց օդանավերում[5]։

2009 թվականին Ամստերդամի մերձակա թուրքական Բոինգ 737-ի կործանումից հետո EGPWS համակարգին ավելացվել է ցածր օդային արագության նախազգուշացում։ 2000-ական թվականների կեսերից Բեյթմենը զբաղվում էր թռիչքուղու վրա օդանավերի բախումները կանխելու համակարգի մշակմամբ[5]։ 2010 թվականին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման տեխնոլոգիաների և նորարարությունների բնագավառում ԱՄՆ-ի ազգային մեդալով պարգևատրել է Դոն Բեյթմենին «թռիչքների անվտանգության համակարգերի մշակման և բարելավման համար, որոնք այժմ օգտագործվում են ինքնաթիռներում ամբողջ աշխարհում, ներառյալ երկրի մոտիկության մասին նախազգուշացման համակարգը և քամու տեղաշարժի հայտնաբերման համակարգը» (անգլ.՝ For developing and championing critical flight-safety sensors now used by aircraft worldwide, including ground proximity warning systems and wind-shear detection systems)[4]:

ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության տվյալներով Բեյթմանի գյուտերի շնորհիվ վթարների քանակը յուրաքանչյուր 3 միլիոն չվերթից 1-ը նվազել է յուրաքանչյուր 20 միլիոն թռիչքում 1-ի[12]։ Ըստ թռիչքների անվտանգության հիմնադրամի` անհնար է հաշվարկել, թե քանի օդաչու և ավիափոխադրող է փրկվել այս գյուտերի միջոցով[5]։

2016 թվականին Չարլզ Դոնալդ Բեյթմանը Honeywell ընկերությունից աշխատանքից ազատվել է[6]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Քամբերբեթչ գավաթը օդային օդաչուների և նավիգատորների գիլդիայի կողմից (GAPAN)` աշխարհում թռիչքների անվտանգության բարելավման գործում իր անձնական մեծ ներդրման համար (1996)։
  • Արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի մրցանակ (2001)։
  • Ընդգրկված է գյուտարարների փառքի ազգային սրահում (2005)[13]։
  • Ամերիկայի Միացյալ Նահանգների տեխնոլոգիայի և նորարարության ազգային մեդալ (2010)։
  • Ֆիլիպ Քլասի անվան մրցանակ (2013)[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Don Bateman, ‘Father’ Of Terrain Awareness Warning Systems, Dies At 91
  2. https://www.invent.org/inductees/c-donald-bateman
  3. C. Donald Bateman: National Medal of Technology and Innovation, Aerospace
  4. 4,0 4,1 Sydni Dunn. «C. Donald Bateman». National Science and Technology Medals Foundation (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Gates, Dominic (2012 թ․ փետրվարի 4). «Redmond aviation engineer's lifelong work has saved thousands of lives» (անգլերեն). The Seattle Times. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
  6. 6,0 6,1 6,2 THIA JAMES (2017 թ․ հունիսի 13). «Donald Bateman's invention credited with keeping airline passengers safe» (անգլերեն). Saskatoon StarPhoenix. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  7. 7,0 7,1 Gates, Dominic (2012 թ․ փետրվարի 4). «Redmond aviation engineer's lifelong work has saved thousands of lives» (անգլերեն). The Seattle Times. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
  8. «US Patent for Aircraft ground proximity warning instrument». Justia Patents (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  9. «Accident Archives». Bureau of Aircraft Accidents Archives (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  10. «TWA Flight 514 Boeing 727-231, N54328 Location: Mt. Weather, near Berryville, Virginia. Resulting Safety Initiatives» (անգլերեն). U.S. Department of Transportation: Federal Aviation Administration. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին. «A fleet-wide requirement for installation of Ground Proximity Warning Systems in all air carrier aircraft by December 1975»
  11. «Patents by Inventor Charles Donald Bateman». Justia Patents (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  12. «TWA Flight 514 Boeing 727-231, N54328 Location: Mt. Weather, near Berryville, Virginia. Resulting Safety Initiatives» (անգլերեն). U.S. Department of Transportation: Federal Aviation Administration. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին. «A fleet-wide requirement for installation of Ground Proximity Warning Systems in all air carrier aircraft by December 1975»
  13. Rini Paiva (2005 թ․ փետրվարի 12). «National Inventors Hall of Fame announces 2005 inductees». Medical News Today (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  14. «2013 winners». Aviation Week Events (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.