![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 13, 1904[1][1][2] |
Ծննդավայր | Օլեյթ, Կանզաս, ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 21, 1999[1][1][2][…] (94 տարեկան) |
Մահվան վայր | Ռանչո Միրաժ, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Forest Lawn Cemetery |
Կրթություն | Կանզասի համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, սպա, ջազ երաժիշտ, կինոդերասան, թատրոնի դերասան և ռեժիսոր |
Ամուսին(ներ) | Մերի Փիքֆորդ[3] |
Պարգևներ և մրցանակներ | |
Չարլզ Էդվարդ Ռոջերս (անգլ.՝ Charles Edward Rogers, օգոստոսի 13, 1904[1][1][2], Օլեյթ, Կանզաս, ԱՄՆ - ապրիլի 21, 1999[1][1][2][…], Ռանչո Միրաժ, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան և ջազ երաժիշտ։
Ռոջերսը ծնվել է Մոդ և Բերտ Հենրի Ռոջերսների ընտանիքում՝ Կանզաս նահանգի Օլաթե քաղաքում։ Սովորել է Կանզասի համալսարանում։ 1920-ական թվականներին սկսել է նկարահանվել հոլիվուդյան ֆիլմերում։ Նա տաղանդավոր տրոմբոնահար էր և նվագել է այլ երաժշտական գործիքներ։ Ռոջերսը իր ջազ խմբով ելույթ է ունեցել ռադիոյով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի նավատորմի տարածքում ծառայել է որպես թռիչքի հրահանգիչ։
1927 թվականին նրան փառք է բերել «Թևեր» ֆիլմը, որտեղ նա խաղում էր Կլարա Բոուի հետ։ Ֆիլմն արժանացել է տարվա լավագույն նկար մրցանակին,որն այդ տարի շնորհվել է առաջին անգամ։
Ունի աստղ Հոլիվուդյան փառքի ծառուղիում ( Հոլիվուդի բուրվառի № 6135 ): 1986 թվականին արժանացել է Ջին Հերշոլտի անվան մրցանակի։
1937 թվականին Ռոջերսը դարձել է համր կինոյի լեգենդ Մերի Փիքֆորդի երրորդ ամուսինը, ով իրենից մեծ էր տասներկու տարով։ Միասին ապրել են 42 տարի մինչև Փիքֆորդի մահր՝ 1979 թվականը։ Ամուսինները չեն ունեցել սեփական երեխաներ,բայց որդեգրել են երկու երեխա։ 1944 թվականին ծնված Ռոքսաննային որդեգրել են նույն՝ 1944 թվականին, իսկ 1937 թվականին ծնված Ռոնալդ Չառլզին՝ 1943 թվականին։
Ռոջերսը մահացել է 1999 թվականին Կալիֆոռնիա նահանգի Ռանչո Միրաժ քաղաքում։ Նա 94 տարեկան էր։ Թաղվել է Փալմ Սփրինգսի մոտակայքում գտնվող Forest Lawn, Cathedral City գերեզմանատանը։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Էդվարդ Ռոջերս» հոդվածին։ |
|