Չարլզ Ուիլյամ Դեյվիդ Մեժեր (անգլ.՝ Charles William David Mesure, օգոստոսի 12, 1970(1970-08-12), Սոմերսեթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասան, հայտնի է «Այցելուները» և «Հուսահատ տնտեսուհիները» հեռուստասերիալներում խաղացած դերերով։
Հինգ տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Ավստրալիա և մեծացել է Սիդնեյում։ 1987 թվականին ավարտել է Նյուինգտոնի քոլեջը, այնուհետև ուսումը շարունակել է Ավստրալիայի Դրամատիկական արվեստի ազգային ինստիտուտում, որն ավարտել է 1995 թվականին՝ կատարողական արվեստի ոլորտի բակալավրի աստիճանով[1]։ Նույն թվականին տեղափոխվել է Նոր Զելանդիա, որտեղ էլ սկսել է դերասանական կարիերան։
Մեժերը սկսել է կարիերան մասնակցելով նորզելանդական «Սիրելի քաղաք» սերիալում, որտեղ նկարահանվել է 1996-1998 թվականներին։ 1998 թվականին առաջադրվել է Նոր Զելանդիայի հեռուստատեսային մրցանակին՝ «Փողոցային իրավունքներ» սերիալում իր դերի համար[2]։
Մեժերը 2004 թվականին տեղափոխվել է ԱՄՆ և սկսել է հանդես գալ կինոյում ու հեռուստատեսությունում։ Նա խաղացել է այնպիսի սերիալներում ինչպիսիք են «Կորուսյալները», «Ոսկորներ», «Ուրվականների հետ խոսողը» և «Լաս Վեգաս»։ 2005-2007 թվականներին նկարահանվել է նաև «Ջորդանի հետաքննությունը» սերիալում։ Մեժերը վերադարձել է Նոր Զելանդիա, որտեղ նկարահանվել է երկու կարճ սերիալներում՝ «Ֆորտունա» (2009) և «Սա իմ կյանքը չէ» (2010)։ Նա վերադարձել է ԱՄՆ, որտեղ նկարահանվել է «Այցելուները» (2010-2011) սերիալում, այնուհետև հրավիրվել է «Հուսահատ տնտեսուհիները» (2011-2012) սերիալի ութերորդ և վերջին եթերաշրջան՝ հիմնական դերով, որտեղ կատարել է Բեն Ֆոլկների դերը, կապալառու, որը սիրավեպ է սկսել Ռենե Փերիի հետ (Վանեսա Ուիլյամս)[3]։ 2014-2018 թվականներին նկարահանվել է «Once Upon a Time» սերիալի հինգ էպիզոդում՝ ծովահեն Սև Մորուքի դերում[4]։
Տարի
|
Ռուսերեն անվանում
|
Բնօրինակ անվանում
|
Դեր
|
2015—2017
|
Կախարդները
|
The Magicians
|
Գազան (Մարտին Չաթվին)
|
2014—2018
|
Մի անգամ հեքիաթում
|
Once Upon a Time
|
Կապիտան Սև Մորուք
|
2014
|
Մենտալիզմ
|
The Mentalist
|
Էդվին Մեկկեյ/Edwin MacKaye 6-րդ եթերաշրջան էպիզոդ 16
|
2013
|
Սև նշան
|
Burn Notice
|
Ջեկ Ֆրեյկս
|
2013
|
34-րդ գումարտակ
|
The 34th Battalion
|
սերժանտ Ջեյմս Բրյուս / Sergeant James Bruce
|
2013
|
Մարփլ։ Կարիբյան Հանելուկ
|
Marple: A Caribbean Mystery
|
Գրեգ ԴայսոնГрег / Greg Dyson
|
2011—2012
|
Հուսահատ տնտեսուհիները
|
Desperate Housewives
|
Բեն Ֆոլկներ / Ben Faulkner
|
2010—2011
|
Այցելուները
|
V
|
Կայլ Խոբս / Kyle Hobbes
|
2010
|
Սա իմ կյանքը չէ
|
This Is Not My Life
|
Ալեք Ռոս / Alec Ross
|
2009—2010
|
Անպարկեշտ հաջողություն
|
Outrageous Fortune
|
Դ․Ս․ Զեյն Ժերար / D.S. Zane Gerard
|
2007
|
Լաս Վեգաս
|
Las Vegas
|
Պոլ Գրանտ / Paul Grant
|
2007
|
Ուրվականների հետ խոսողը
|
Ghost Whisperer
|
Սուրհանդակ / The Messenger
|
2005—2007
|
Ջորդանի հետաքննությունը
|
Crossing Jordan
|
Ջ․ Դ․ Պոլլակ / J.D. Pollack
|
2006
|
Դետեկտիվ Ռաշ
|
Cold Case
|
Տոմ ՄաքՔրի / Tom McCree
|
2006
|
Ոսկորներ
|
Bones
|
Փիթ Սանդերս / Pete Sanders
|
2005
|
Առանց հետք
|
Without a Trace
|
Էմիլ Դորնվալդ / Emil Dornvald
|
2005
|
Շիկահերը գրախանութում
|
Stacked
|
էդի / Eddie
|
2005
|
Բուգիմեն
|
Boogeyman
|
հայր Տիմա / Tim's Father
|
2005
|
Կորուսյալները
|
Lost
|
Բրայան / Bryan
|
2005
|
|
Briar & Graves
|
հայր Բրիար / Father Malachi Briar
|
2003
|
Կաշի և ոսկոր
|
Skin & Bone
|
Քլին / Clean
|
2000—2003
|
Պաշտպան
|
Street Legal
|
Կիս Վան Դամ / Kees Van Dam
|
1997—2001
|
Զենան՝ զինվորների թագուհի
|
Xena: Warrior Princess
|
Արխանգել Միխայիլ / Archangel Michael
|
1998—1999
|
Հերակլեսի զարմանահրաշ արկածները
|
Hercules: The Legendary Journeys
|
Արխանգել Միխայիլ / Archangel Michael
|
1996—1998
|
Քաղաքային կյանք
|
City Life
|
Ռայան Ուոթերս / Ryan Waters
|
1997
|
Դուգան
|
Duggan
|
Բիլի Ջեմիսոն / Billy Jamieson
|
1995
|
Հայելի, հայելի 2
|
Mirror, Mirror II
|
|