Չարլզ Օսա Իգբինովիա (անգլ.՝ Charles Osa Igbinovia, առավել հայտնի է Չարլզ Նովիա (Charles Novia) անունով. նոյեմբերի 20, 1971(1971-11-20), Բենին Սիթի, Նիգերիա)[2],, նիգերիացիկինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, դերասան, հոդվածագիր, մեկնաբան։ Ծնվել ու հասակ է առել Նիգերիայի Էդո նահանգի Բենին քաղաքում։ Լայն ճանաչման է արժանացել հատկապես իր նկարահանած «Կորած հրեշտակը» (Missing Angel, 2004), «Բռնվելով գործի կեսին» (Caught in The Middle) և «Ալան Պոզա» (Alan Poza, 2013) ֆիլմերի շնորհիվ[3][4][5][6][7]։ 2014 թվականին Չարլզ Նովիան դարձել է նիգերիական կինոռեժիսորական այն թիմի անդամներից մեկը, ովքեր ընտրվել էին ամերիկյան կինոակադեմիայի մրցանակներին հավակնող նոլիվուդյան ֆիլմեր նկարահանելու համար[8][9]։