Չարլզ Պրոտեուս Շտայնմեց | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 9, 1865[1] |
Ծննդավայր | Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն |
Մահացել է | հոկտեմբերի 26, 1923[1] (58 տարեկան) |
Մահվան վայր | Սկենեկտադի, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Vale Cemetery and Vale Park |
Քաղաքացիություն | Գերմանիա և ԱՄՆ |
Կրթություն | Վրոցլավի համալսարան |
Երկեր | Q1752998? |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, ինժեներ-էլեկտրիկ, ֆիզիկոս և գյուտարար |
Աշխատավայր | Յունիոն քոլեջ |
Կուսակցություն | Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն և Ամերիկայի սոցիալիստական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[4] |
Charles Proteus Steinmetz Վիքիպահեստում |
Չարլզ Պրոտեուս Շտայնմեց (անգլ.՝ Charles Proteus Steinmetz, գերմ.՝ Carl August Rudolph Steinmetz;ապրիլի 9, 1865[1], Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն - հոկտեմբերի 26, 1923[1], Սկենեկտադի, Նյու Յորք, ԱՄՆ), գերմանական ծագում ունեցող ամերիկացի ճարտարագետ-էլեկտրիկ։
Ինչպես հայրը և պապը՝ ճարտարագետը նույնպես թզուկ էր, կուզիկ և տառապում էր ազդրի բնածին հոդախտով։ 1883 թվականին ընդունվել է Վրոցլավի համալսարան[5]։ Ուսանողական տարիներին խմբագրել է «Սոցիալիստ» արգելված ամսագիրը[5]։ Կառավարության և սոցիալիստական ագիտացիայի քննադատության համար ընկել է ոստիկանական հետախուզման տակ, որը ըստ սոցիալիստների դեմ բացառիկ օրենքի՝ սպառնում էր լուրջ ազատազրկման։ Չարլզը ստիպված էր հեռանալ Ցյուրիխից, որտեղ ընդունվել է շվեյցարական տեխնոլոգիական համալսարանի մեխանիկայի ֆակուլտետ։ 1889 թվականին տեղափոխվել է Նյու Յորք։ Աշխատել է Ռ. Այքեմեյերի փոքրիկ գործարանում, որտեղ և սկսել է հետաքրքրվել էլեկտրոտեխնիկայով։
ԱՄՆի քաղաքական կյանքում ակտիվ գործունեություն է ծավալել. Եղել է Ամերիկայի սոցիալիստական կուսակցության անդամ, աջակցել է նրա թեկնածուներին, եղել է հայտնի հռետոր։ Դյու Բոյս Դյուբուայի, Մաքսիմ Գորկիի և Յուջին Դեբսի հետ մտնում Էր «New Review» ձախ ամսագրի խմբագրական խորհրդի մեջ։
1922 թվականի փետրվարի 16-ին Վլադիմիր Լենինին նամակ է գրել, որում նա օգնություն է առաջարկել երկրի էլեկտրաֆիկացման ծրագրի իրականացման հարցում։ Խորհրդային առաջնորդը հրաժարվել է առաջարկից՝ անհայտ պատճառներով, պատասխանելով. «Խորհրդային Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև պաշտոնական և օրինական ճանաչված հարաբերությունների բացակայությունը չափազանց դժվարացնում է և մեզ համար, և ձեզ համար Ձեր առաջարկի գործնական իրականացումը» (ինչն իրականում չի խանգարել նույն տարիներին Ռուսաստան ժամանելուն Ռուսաստանի տեխնիկական օգնության հասարակության գծով հազարավոր այլ ամերիկացի մասնագետների)։ Ընդ որում Շտեյնմեցի նամակը որոշվել է օգտագործել քարոզչական նպատակներով, և Լենինը հրապարակել է այն։
Շտեյնմեցը նաև մոգ էր, հմայող։ Նա խոսել է Էդիսոնի հետ՝ օգտագործելով մորզեի այբուբենը:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Պրոտեուս Շտայնմեց» հոդվածին։ |
|