Չարլզ Սելբի

Չարլզ Սելբի
Ծնվել է1802[1][2]
Վախճանվել էմարտի 21, 1863(1863-03-21)[1]
ԳերեզմանԿենսալ Գրին գերեզմանատուն
Մասնագիտությունդերասան, դրամատուրգ և թարգմանիչ
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԱմուսինClara Selby?
 Charles Selby Վիքիպահեստում

Չարլզ Սելբի (անգլ.՝ Charles Selby, 1802[1][2] - մարտի 21, 1863(1863-03-21)[1]), 19-րդ դարի անգլիացի դերասան, թատերագիր և թարգմանիչ (բազմաթիվ ֆրանսիական թատերախաղեր է թարգմանել անգլերեն՝ հաճախ, այն ժամանակների սովորության համաձայն, չնշելով բնագրի հեղինակին)

Նրա աշխատանքներից է «Մարմարե սիրտը» (The Marble Heart, 1854 թ.)՝ ֆրանսիացի թատերագիր Թեոդոր Բառիերի Les Filles de marbre թատերախաղի թարգմանությունը, որը պատմության մեջ է մտել հանրահայտ մի դիպվածի պատճառով։ Այդ թատերախաղի 1863 թվականի նոյեմբերի 9վաշինգտոնյան ներկայացումը դիտելիս հիշարժան երկխոսություն է տեղի ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Աբրահամ Լինքոլնի և նրան ուղեկցող անձանցից մեկի միջև։ Թատերախաղի հերոսներից ստոր չարագործ Ռաֆայելի դերակատար Ջոն Ուիլքս Բուտը դերով նախատեսված սպառնալից խոսքերն ուղղել է դահլիճում նստած Լինքոլնին այնքան ակներև կերպով, որ նախագահին ուղեկցող անձը շշնջացել է վերջինիս ականջին. «Կարծես իսկապես հենց Ձեզ նկատի ունի»։ Լինքոլնը, համաձայնելով, ի պատասխան ասել է. «Ահավոր սուր է ինձ նայում, չէ՝»[3][4][5]: Այս երկխոսությունից որոշ ժամանակ անց այդ նույն դերասանը մեկ այլ թատերախաղի ներկայացման ժամանակ իսկական ատրճանակից Լինքոլնի ուղղությամբ արձակած կրակոցով մահացու վիրավորել է նրան։

Չարլզ Սելբին մահացել է 1863 թվականի մարտի 21-ին, լոնդոնյան Քովենթ Գարդենում գտնվող իր տանը։ Թաղվել է Քենսալ Գրին գերեզմանատանը[4]։

Ստեղծագործությունների ընտրանի

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Անավարտ ջենթլմենը» (The Unfinished Gentleman, 1834)
  • '«Ռոբերտ Մաքեյր» (Robert Macaire, 1834) (Ֆրեդերիկ Լեմետրի թատերախաղի հիման վրա)
  • «Կրիայի որս» (Hunting a Turtle, 1834), մեկ արարվածով ֆարս
  • Maximums and Speciments of William Muggins (book) (1841)
  • «Երիտասարդ մայրը» (Young Mother, 1841), մեկ արարվածով կատակերգություն
  • «Ամուսնացած Փոցխը» (The Married Rake, 1834), ֆարս
  • «Բարնաբի Ռուջը» (Barnaby Rudge, 1841) (ըստ Չարլզ Դիքենսի նույնանուն վեպի)
  • «Անտոնիոսն ու Կլեոպատրան» (Antony and Cleopatra, 1842) (թարգմանություն ֆրանսերենից)
  • «Կոշիկներ՝ կարապին» (Boots at the Swan, 1847), մեկ արարվածով ֆարս
  • «Պեգգի Գրին» (Peggy Green, 1847), կատակերգություն
  • «Մարմարե սիրտը» (The Marble Heart, 1854) (ֆրանսիացի թատերագիր Թեոդոր Բառիերի Les Filles de marbre երկի թարգմանությունը)
  • «Տեսիլքային նախաճաշ» (A Phantom Breakfast, 1856), մեկ արարվածով ֆարս
  • «Ճաշի հարց» (The Dinner Question (խոհարարական գիրք) (1860), ինչպես և՝ "Tabitha Tickletooth"—ը[6]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Trove — 2009.
  3. (30 December 2013). The Lincolns and the Booths, The New York Times
  4. 4,0 4,1 wstitle=Selby, Charles|volume=51|pages=209–210}}
  5. Charles Selby (circa 1802-1863), Actor and dramatist, National Portrait Gallery
  6. Kapoor, Sybil (7 August 1999). Food & Drink: Cook Book of the Week Արխիվացված 2015-09-24 Wayback Machine, The Independent

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Սելբի» հոդվածին։