Չեխերենի այբուբեն

Չեխերենի այբուբեն (չեխ.՝ Česká abeceda), լատինական այբուբենի տարբերակ, որ գործածվում է չեխերեն գրելու համար։ Այբուբենի հիմնական սկզբունքի համաձայն՝ մեկ հնչյունին համապատասխանում է մեկ տառ։ Տառերի վերևում ավելացվում են դիակրիտիկ նշաններ՝ նշանակելու համար այն հնչյունները, որ տարբերվում են լատիներենից։

Արևելյան Եվրոպայի մի շարք լեզուների (սլովեներեն, բալթիական լեզուներ, ինչպես նաև այնպիսի լեզուներ, ինչպինսին է, օրինակ, էստոներենը) այբուբեններ հիմնված են չեխերենի այբուբենի վրա։ Դրանցում ավելացվում կամ հանվում են դիակրիտիկ նշանները՝ համապատասխան լեզվում դրանց անհրաժեշտության։ Չեխերենի այբուբենից ամենաշատ տարբերվում է լեհերենի այբուբենը, որ մշակվել է ինքնուրույն։

Ժամանակակից չեխերենի այբուբենն ունի 42 տառ[1].

A Á B C Č D Ď
E É Ě F G H Ch
I Í J K L M N
Ň O Ó P Q R Ř
S Š T Ť U Ú Ů
V W X Y Ý Z Ž

XX դարի վերջին հրատարակված բառարաններում, սակայն, այբուբենն ուներ հետևյալ կազմը (երկար ձայնավորները, ինչպես նաև քմայնացած բաղաձայններն առանձին հնչյուններ չէին համարվում, Ěě, Xx տառերն ունեին վիճելի կարգավիճակ, իսկ Qq և Ww տառերը սովորաբար դուրս էին թողնվում այբուբենից, թեև բառարաններում ունենում էին առանձին բաժիններ).

A B C Č D
E (Ě) F G H
Ch I J K L
M N O P R
Ř S Š T U
V (X) Y Z Ž

Q և W տառերը գործածվում էին բացառապես օտար փոխառություններում, հետագայում փոխարինվում էին Kv և V տառերով։ dz և երկգրությունները նույնպես հիմնականում գործածվում էին օտար բառերում և բառարանում չունեին րենց առանձին տեղը։

Դիակրիտիկ նշաններ ունեցող տառերի մեծ մասը այբուբենի մջ ներառվել են XV դարի սկզբում Յան Գուսի կողմից կատարված բարեփոխումների ժամանակ՝ նպատակ ունենալով փոխարինել երկգրություններին ու եռագրություններին, որոնցով գրվում էին չեխերենի այն հնչյունները, որոնք չունեին իրենց համապատասխան տարբերակը լատիներենում (լեհերենի այբուբենում մինչ օրս գործածվում են երկգրություններն ու եռագրությունները)։

16 դարի ընթացքում Ů (պատմական «Ó», բայց ներկայում արտասանվում է որպես «Ú») ավելացվեց այբուբենին։ Այբուբենի միակ երկգրությունը մնաց «Ch» տառակապակցությունը, որ դրվում էր «H» և «I» տառերի միջև. դրանով գրվում էր չեխերենի այն հնչյունը, որ նման էր գերմեներենի «Ch» կամ ռուսերենի «Х» հնչյունին։ «Ch» համարվում է մեկ տառ, որոշ բառարաններում այդ տառի համար առանձնացվում է միայն մեկ վանդակ, իսկ ուղղահայաց գրություն ունեցող տեքստերում (օրինակ՝ ցուցանակներում) նրա բաղադրիչները մնում են միասին։ Խաչբառերում «Ch» տառին մեկ վանդակ հատկացնելը որոշ չափով նվազել է Չեխիայում համակարգիչների տարածմանը զուգահեռ։

Երկար ձայնավորների նշանակման համար չեխերեն այբուբենում գործածվում է սուր շեշտ (չեխ.՝ čárka) (Á, É, Í, Ó, Ú, Ý տառեր) և Ů տառը։ Այս տառերն այբուբենում ունեն այն նույն հերթականությունը, ինչ դիակրիտիկ նշաններ չունեցող նույն տառերը։ Երբ շեշտադրումից բացի այլ տարբերություններ չկան, դիակրիտիկ նշանով տառը դրվում է սովորականից հետո։ «Գաչեկ» (չեխ.՝ háček) (ˇ) նշանը ցունց է տալիս տվյալ տառի պատմական քմայնացումը։ Č, Ř, Š և Ž այբուբենում տեղադրվում են իրենց հիմք տառից հետո, իսկ Ď, Ň, Ť ետնալեզվայիններն ունեն այն նույն հերթականությունը, ինչ դիակրիտիկ նշաններ չունեցող նույն տառերը։

Չեխերեն այբուբեն (Česká abeceda)
Տառ Անվանում Արտասանություն (IPA) Տարբերակներ
A a ա (á) [a]
Á á երկար а (dlouhé á) [a:]
B b բե (bé) [b] [p]
C c ցե (cé) [ts] [dz]
Č č չե (čé) [tʃ] [dʒ]
D d դէ (dé) [d] [t]
Ď ď դե (ďé) [ɟ] [c]
E e է (é) [ɛ]
É é երկար է (dlouhé é) [ɛ:]
Ě ě ե (ije) [ɛ, jɛ]
F f էֆ (ef) [f]
G g գե (gé) [g] [k]
H h գա (há) [ɦ] [x], příp. [[neznělá glotální frikativa|[h]]]
Ch ch խա (chá) [x] [ɣ] nebo [[znělá glotální frikativa|[ɦ]]]
I i ի (í) [ɪ]
Í í երկար ի (dlouhé í) [i:]
J j յե (jé) [j]
K k կա (ká) [k] [g]
L l էլ (el) [l]
M m էմ (em) [m] [ɱ]
N n էն (en) [n] [ŋ]
Ň ň էն (eň) [ɲ]
O o օ (ó) [o]
Ó ó երկար օ (dlouhé ó) [o:]
P p պե (pé) [p] [b]
Q q կվե (kvé) [kv]
R r էռ (er) [r]
Ř ř էրժ (eř) [r̝] [r̝°]
S s էս (es) [s] [z]
Š š էշ (eš) [ʃ] [ʒ]
T t տէ (té) [t] [d]
Ť ť տե (ťé) [c] [ɟ]
U u ու (ú) [ʊ]
Ú ú երկար ու (dlouhé ú) [u:]
Ů ů ու (ů s kroužkem) [u:]
V v վե (vé) [v] [f]
W w կրկնակի վե (dvojité vé) [v] [f]
X x իքս (iks) [ks] [gz]
Y y իպսիլոն (ypsilon) [ɪ]
Ý ý իպսիլոն երկար (dlouhé ypsilon) [i:]
Z z զեթ (zet) [z] [s]
Ž ž ժետ (žet) [ʒ] [ʃ]

ě տառով նշանակվում է նույն հնչյունը, ինչ e տառով, իսկ y տառով՝ նույն հնչյունը, ինչ i տառով, սակայն ě և i տառերը որոշ դեպքերում նշանակում են նաև իրենց նախորդող տառերի ընթերցման փոփոխութուն։

Համակարգչային կոդավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծրագրավորման մեջ չեխերենի այբուբենի համար կան կոդավորման տարբեր չափանիշներ։ Դրանցից են՝

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]