Չեն Մեն | |
---|---|
Ծնվել է | հունվարի 15, 1994 (30 տարեկան) |
Ծննդավայր | Ցինդաո, Շանդուն, Չինաստան |
Քաղաքացիություն | Չինաստան |
Մասնագիտություն | սեղանի թենիսիստ |
Chen Meng Վիքիպահեստում |
Չեն Մեն (չինարեն՝ 陈梦, հունվարի 15, 1994, Ցինդաո, Շանդուն, Չինաստան), չինացի մարզուհի, սեղանի թենիսի խաղացող, եռակի օլիմպիական չեմպիոն, բազմակի չեմպիոն և աշխարհի առաջնությունների մրցանակակիր[1]: 2011 թվականի պատանիների աշխարհի առաջնության բացարձակ չեմպիոն, որտեղ Չեն Մենը նվաճել է 4 ոսկե մեդալ՝ թիմային, մենախաղ, զուգախաղ և խառը կարգերում[2]:
Չեն Մենը աջլիկ է, խաղում է հարձակողական ոճով՝ օգտագործելով եվրոպական ըմբռնումը:
Չեն Մենը խաղացել է չինաստանի Սուպերլիգայում «Shandong Luneng» ակումբում, 2016 թվականից հանդես է գալիս Շենժենի թիմում[3][4]:
2012 թվականին Չեն Մենը հաղթել է «2012 ITTF World Tour»-ի մենախաղի երկու փուլերում՝ Դոհայում և Սուչժոուում:
2013 թվականին Չեն Մենը հաղթել է «2013 ITTF World Tour»-ի երկու փուլերում Ստոկհոլմում և Սուչժոուում:
2015 թվականին Չեն Մենը հաղթել է Կոբեի «2015 ITTF World Tour»-ի մենախաղի փուլում:
2017 թվականին Չեն Մենը հաղթել է «2017 ITTF World Tour»-ի մենախաղի երեք փուլերում և դարձել է Աստանայի «ITTF World Tour Grand Finals»-ի հաղթող երկու կարգում՝ զուգախաղ Չժու Յուլինի հետ և մենախաղ:
2018 թվականի հունվարին Չեն Մենը գլխավորել է համաշխարհային վարկանիշը[5]:
2018 թվականին Չեն Մենը հաղթել է Ավստրիայի «2018 ITTF World Tour» պլատինե փուլում և Ինչոնում (Կորեա) կայացած «ITTF World Tour Grand Finals» եզրափակիչ մրցաշարում[6]:
2019 թվականին Չեն Մենը հաղթել Է «2019 ITTF World Tour»-ի մենախաղերում Հունգարիայում, Չինաստանում[7], Կորեայում և Շվեդիայում, այնուհետև «ITTF World Tour Grand Finals»-ը Չժենչժոուում:
2019 թվականի Բուդապեշտում կայացած աշխարհի առաջնությունում Չեն Մենը նվաճել է արծաթե մեդալ մենախաղում և բրոնզե մեդալ զուգախաղում[8]:
2020 թվականին Չեն Մենը հաղթել է «2020 ITTF World Tour»-ի մենախաղերում Գերմանիայում և Քաթարում, իսկ կյանքում առաջին անգամ՝ աշխարհի գավաթը (10.11.2020) Վեյխայում (իր հայրենի Շանդոնգ նահանգում): Հարկ է նշել, որ ի սկզբանե Չեն Մենը Չինաստանից հայտավորված չէր աշխարհի գավաթի խաղարկությանը և այնտեղ էր միայն փոխարինման դուրս գալով (Լյու Շիվենի փոխարեն):
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: External link in |website=
(օգնություն); Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեն Մեն» հոդվածին։ |
|