Չեռնուսկի թանգարան

Չեռնուսկի թանգարան
Изображение логотипа
Տեսակպատկերասրահ և Փարիզ քաղաքի թանգարաններ
Երկիր Ֆրանսիա
ՏեղագրությունՓարիզի 8-րդ շրջան
Մասն էՓարիզի Թանգարաններ
Հիմնադրվել է1898
Այցելուներ46 028 մարդ (2019)[1]
Կայքcernuschi.paris.fr(ֆր.)
Քարտեզ
Քարտեզ

Չեռնուսկի թանգարան (ֆր.՝ Musée Cernuschi), Փարիզի ամենահին թանգարաններից մեկը, որը հիմնադրել է 1898 թվականին ֆինանսագետ, իտալական-ֆրանսիական քաղաքական գործիչ, տնտեսագետ Անրի Չեռնուսկին։ Այն Ֆրանսիայի երկրորդ (Գիմի թանգարանից հետո) արևելյան արվեստի թանգարանն է՝ իր 12 500 ցուցանմուշներով։ Թանգարանը վերանորոգվել է 2001-2005 թվականներին, որից հետո ցուցադրության տարածքը հասցվել է 3.200 քառակուսի մետրի։ Այն երկրորդ ամենահին Ասիական արվեստի թանգարանն է Ֆրանսիայում, և հինգերորդ ամենահին չինական արվեստի թանգարանը Եվրոպայում։

Հավաքածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում ցուցադրվում է Բուդդայի բրոնզե արձանը, որը Մեգուրոյից (Ճապոնիայի շրջան) գնել էր ֆինանսագետ Անրի Չերնուսկին, իր ճապոնական ուղևորությունների ժամանակ[2]։

Շուրջ 900 ցուցադրվող հավաքածուներով պետք է նշել հետևյալները.

  • Հին ժամանակաշրջանի եզակի բրոնզե օբյեկտների հավաքածու (Մ. թ. ա. XV դարից — մ. թ. ա. III դարը),
  • Դեռևս Հան դինաստիայի ժամանակաշրջանի արվեստին պատկանող առարկաներ,
  • Վեյ և Սույ դինաստիայի հուղարկավորության արձաններ,
  • Թան դինաստիայի արվեստի գործերից պահպանված նմուշներ,
  • Թան դարաշրջանից մինչև Սուն դարաշրջանի խեցեգործական իրեր,
  • Լյայո դարաշրջանի հազվագյուտ տիպի զարդերի հավաքածուներ,
  • Փորագրանկարների արտատիպեր (էստամպներ)։

Բացի չինական արվեստի հարուստ հավաքածուից, թանգարանում կան նաև ճապոնական և կորեական արվեստները ներկայացնող հավաքածուներ։

Գործնական տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը գտնվում է Փարիզի 8-րդ շրջանում, Մոնսո պարկին հարակից, Villiers և Monceau մետրոների կայաններում։

Թանգարանը զբաղեցնում է այն տարածէը, որը Անրի Չերնուսկին հատուկ պատրաստել էր իր հավաքածուի համար։

Թանգարանի հասցեն՝ 7 avenue Vélasquez, 75008 Paris:
Թանգարանը բաց է երեքշաբթիից մինչև կիրակի օրերը, 10:00-ից մինչև 18:00-ը։ Փակ է միայն երկուշաբթի օրերին։

Չերնուսկի թանգարանի դահլիճը

Հավաքածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեռնուսկի թանգարան» հոդվածին։