Չերտոզա դի Սան Մարտինո Certosa di San Martino | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք, թանգարան և Carthusian monastery? |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Նեապոլ, Իտալիա |
Հասցե | largo San Martino, 5 - Napoli[2] |
Դավանանք | կաթոլիկություն |
Հիմնական ամսաթվերը | 1325 |
Կազմված է | Museo Nazionale di San Martino? |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[2] |
Նվիրված | Տուրի Մարտին |
Անվանված | Տուրի Մարտին |
Ճարտարապետ | Cosimo Fanzago?[1] |
Հիմնադիր | Charles, Duke of Calabria? |
Ճարտարապետական ոճ | Բարոկկո |
Կառուցման ավարտ | 1368 թ |
Հիմնադրված | 1325 |
![]() | |
![]() | |
![]() | |
museosanmartino.campaniabeniculturali.it և polomusealecampania.beniculturali.it/index.php/certosa-e-museo |
Չերտոզա դի Սան Մարտինո (իտալ.՝ Certosa di San Martino), նախկին կարտեզյան վանական համալիր, ներկայումս՝ թանգարան Նեապոլում, Իտալիա։ Տեղակայված է բարձրադիր Վոմերո բլրի վրա, քաղաքի պատմական կենտրոնից հարավ-արևմուտք։ Չերտոզան տեսանելի է քաղաքի բոլոր կետերից, և հակառակը՝ համալիրից բացվում է հիանալի տեսարան դեպի Նեապոլ, Նեապոլիտանական ծոց և Վեզուվ հրաբուխ։
Կարտեզյան վանքի շինարարությունն ավարտվել է 1368 թվականին Ջովաննա I թագուհու օրոք։ Օծվել է Մարտին Տուրեցու անունով։ 16-րդ դարում և 17-րդ դարի առաջին կեսին վանքում ընթացել են ակտիվ վերականգնողական աշխատանքներ։ Ներկայիս տեսքը, որը մեծ մասամբ ճարտարապետ Կոզիմո Ֆանզագոյի ներդրումն է[3], նեապոլիտանական բարոկկոյի ցայտուն օրինակ է։
19-րդ դարի սկզբում ֆրանսիացիները փակեցին վանքը և կազմացրեցին կարտեզյան օրդենը։ 1866 թվականին նախկին վանական համալիրի շենքում բացվեց Սան Մարտինո Ազգային թանգարանը, որն ընդգրկում է պատկերասրահ, քանդակագործության և 18-րդ դարի նեապոլիտանական կենցաղին բնորոշ արվեստի նմուշներ։
Չերտոզա դի Սան Մարտինո կարելի է հասնել ֆունիկուլյորով։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չերտոզա դի Սան Մարտինո» հոդվածին։ |
|