Չժոն Յին Չհե | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 24, 1986 (38 տարեկան) |
Ծննդավայր | Բուսան, Հարավային Կորեա |
Քաղաքացիություն | Հարավային Կորեա |
Մայրենի լեզու | կորեերեն |
Կրթություն | Սուրբ Մարտինի արվեստի և դիզայնի կենտրոնական քոլեջ և St Teresa's Preparatory School?[1] |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի, մոդել և հեռուստատեսային դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Jung Eun-chae Վիքիպահեստում |
Չոն Յին Չհե (կորեերեն՝ 정은채, նոյեմբերի 24, 1986, Բուսան, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասանուհի, մոդել, երգչուհի։
Լոնդոնում ապրել է 8 տարի` սկսած միջնակարգ դպրոցի ավարտական դասարանից, երբ նա 15 տարեկան էր։ Իր ավագ եղբոր ազդեցության շնորհիվ, ով աշխատում էր Chorokbaem Media-ի պրոդյուսերական ընկերությունում, Չժոնը հետաքրքրվել է դերասանական կարիերայով` Հարավային Կորեա վերադառնալուց հետո։
Մանուկ հասակում ծնողների հետ երկու տարի ապրել է Մեծ Բրիտանիայում։ Ավարտել է Սուրբ Մարտինի անվան արվեստի և դիզայնի Կենտրոնական քոլեջը, մասնագիտացել է հագուստի դիզայնի բնագավառում։ Նա կարիերան սկսել է որպես մոդել, արժանացել է Ասիական նորաձևության 6-րդ փառատոնի (2011) մրցանակին։
Նկարահանվել է մի քանի տեսահոլովակներում։ 2013 թվականին նա թողարկել է EP ինդի ֆոլկ-երգեր, որոնք ինքն է գրել` Jung Eun-chae համանուն անվան տակ[2]։ Ապրում է Սեուլում[3][4]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չժոն Յին Չհե» հոդվածին։ |
|