Ծնվել է | 1017[1] |
---|---|
Մահացել է | 1073[1] Լուշան, Չինաստան |
Քաղաքացիություն | Սուն դինաստիա և Northern Song dynasty |
Դավանանք | Կոնֆուցիականություն |
Մասնագիտություն | փիլիսոփա |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Տիրապետում է լեզուներին | չինարեն[1] |
Ամուսին(ներ) | Lu Shi?[2] և Pu Shi?[2] |
Երեխա(ներ) | Zhou Shou?[2] և Zhou Tao?[2] |
Հայր | Zhou Fucheng?[2] |
Zhou Dunyi Վիքիպահեստում |
Չժոու Դունյի (չինարեն՝ 周敦頤, 1017[1] - 1073[1], Լուշան, Չինաստան), չինացի փիլիսոփա և գրականագետ Սուն հարստության ժամանակաշրջանում, նեոկոնֆուցիականության հիմնադիր։
Ծնվելուց նրան կոչել են Չժոու Դունշի,մականունը եղել է Մաոշու, մարդիկ նրան անվանում էին Լյանսի։ Երբ 1063 թվականին գահ բարձրացավ Ին-ցզուն կայսրը (կառավարման նշանաբանը«Չժիպին»), այդժամ «Շի» հիերոգլիֆը, որը մտում էր կայսեր անվանման մեջ․ արգելվում է, և հետևաբար, Չժոուն փոխում է իր անունը և դառնում «Դունյի»։
Չժոու Դունյին սերում է պաշտոնյայի ընտանիքից, 1036-1071 թվականներին գտնվում էր պետական ծառայության մեջ՝ զբաղեցնելով կառավարչական միջին պաշտոններ։ Իր մայրական կողմի քեռու՝ խոշոր պաշտոնյա Չժեն Սյանի միջոցով, ով նրա համար դառնում է որդեգիր հայր, նա կապվում է պալատական պահպանողական խմբավորման հետ, որը պայքարում էր Վան Անիշի օրենքների դեմ։ Սակայն վերջինիս հետ հանդիպումը՝ 1060 թվականին, մեծ տպավորություն է թողնում նրա վրա։
Չժոու Դունյիի անմիջական աշակերտներից են եղել նեոկոնֆուցիականության հիմնադիրներ Չեն եղբայրները(Չեն Հաո և Չեն Ի)։ Մահվանից հետո նա 1120 թվականին ստանում է պատվավոր «Յուան՝ գուն »անունը, 1241 թվականին ներկայացվում է վաստակավոր տիտղոսին «Ժուանյան բո» և իր անունով Կոնֆուցիուսի տաճարում պատվո տախտակի տեղադրման պատվին։ Հաջորդ կայսրությունների շրջանում նա էլ ավելի բարձր տիտղոսների և պատիվների է արժանանում։ 1319 թվականին՝ «Դաոգո իշխանի», 1714 թվականին՝ «Հին իմաստուն» կոչմանը։
Չժոու Դունյիի գլխավոր փիլիսոփայական աշխատություններից են համարվում «Տայցի տուշո»-ն (Մեծ սահմանի պլանի բացահայտում) և «Տուն Շու» (Գիրք բացահայտման,ներթափանցման), որը նաև հայտնի է որպես «Ի տուն»(Ներթափանցում, փոփոխությունների գիրք)։ Հիմնարար է համարվում դրանց տեքստային և գաղափարական մեկնաբանումները Չժու Սիի մեկնաբանություններում։ Մին հարստության կառավարման ժամանակաշրջանում Չժոու Դունյիի գրական ժառանգությունը ամբողջացվում է աշխատանքային հավաքածուներում՝ տեքստային բացահայտումներով, որը հետագայում հանդես է գալիս երեք համանման անվանումներո։ «Չժոու -ցզի ցյուան շու» («Փիլիսոփա Չժոուի նամակների ամբողջական հավաքծու»), «Չժոու Լյանսի ցզի» («Չժոու Լյանսիի շարադրությունների հավաքածու») և « Չժոու Յուան՝ գուն ցզի» (Իշխան Չժոուի շարադրությունների հավաքածու)։ Չժոու Դունյիի բրոնզե արձանը «Սպիտակ եղջերվի քարանձավում», Լուշանում։
Չինաստանի Կոմունիստական կուսակցության նշանավոր գործիչ Չժոու Էնլայը համարվում է Չժոու Դունյիի 33-րդ սերունդը, իսկ նշանավոր գրող Չժոու Շուժենը, որը հայտնի է «Լու Սին» մականվամբ՝ 32-րդ սերունդը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չժոու Դունյի» հոդվածին։ |
|