![]() | |
Տեսակ | դրամահատարան |
Երկիր | ![]() |
Ղեկավար կազմակերպություն | Չինաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ |
Հիմնադրված է | 1920 |
Պաշտոնական կայք |
Չինաստանի կենտրոնական դրամահատարան, Չինաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (Թայվան) դուստր ձեռնարկությունն է։ Դրամահատարանի հիմնական գործունեությունը շրջանառության մետաղադրամների և հուշադրամների հատումն ու ձուլումն է, ինչպես նաև հուշամեդալների և ձուլվածքների այլ տեսակների արտադրությունը Թայվանի պետական հաստատությունների և գործարարների համար։
Դրամահատարանն ի սկզբանե հաստատվել է որպես Շանհայի դրամահատարան 1920 թվականին Շանհայում։ 1928 թվականին այն վերանվանվել է որպես Կենտրոնական դրամահատարան և պատկանում էր Ֆինանսների նախարարությանը։ Հինգ տարի անց, 1933 թվականին, ընկերությունը սկսել է իր գործունեությունը։ Երկրորդ ճապոնա-չինական պատերազմի ժամանակ ընկերությունը ստիպված էր տեղափոխվել մայրցամաքային Չինաստանի հյուսիս, որտեղ կառուցվել են ձեռնարկություններ Չենդու, Գույլին, Կունմին, Լանչժոու և Վուչանգ քաղաքներում։ 1946 թվականին, երբ Ազգային հեղափոխական բանակը հաղթեց ճապոնիայի դեմ պատերազմում, ընկերությունը վերադարձավ Շանհայ։
1949 թվականին Չինաստանի քաղաքացիական պատերազմի ավարտից հետո ընկերությունը տեղափոխվեց Թայվան, և ձեռնարկությունները կառուցվեցին Թայբեյում։ Այնուհետև անցավ Չինաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ենթակայության տակ (Թայվան)։ 1976 թվականին այս հաստատությունը տեղափոխվեց Գույշան թաղամաս մինչև այսօր[1]։