Չիչա Ամատայակուլ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1993 |
Ծննդավայր | Բանգկոկ, Թաիլանդ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ramkhamhaeng University? և Assumption University? |
Երկեր | Աղջիկը ոչ մի տեղից[1] |
Մասնագիտություն | դերասանուհի և երգչուհի |
Անդամություն | Kiss Me Five? |
Կայք | kitty-style.com |
![]() |
Քիթի Չիչա Ամատայակուլ (անգլ.՝ Kitty Chicha Amatayakul, թաի.՝ ชิชา อมาตยกุล, 1993, Բանգկոկ, Թաիլանդ), նախկինում՝ Կանյավի Ֆումսիրիդոլ (անգլ.՝ Kanyawee Phumsiridol, թաի.՝ กัลยวีร์ ภูมิสิริดล), թաիլանդցի դերասանուհի, երգչուհի և մոդել։ Նախկինում եղել է թաիլանդական Kiss Me Five փոփ խմբի անդամ[2][3]։ Առավել հայտնի է Նեթֆլիքսի՝ «Աղջիկը ոչ մի տեղից» (անգլ.՝ Girl from Nowhere) հեռուստասերիալում կատարած Նանոյի դերով[4][5][6][7]։
Ծնվել է 1993 թվականի օգոստոսի 5-ին։ Սովորել է «Chitralada» դպրոցում։ 15 տարեկանում հաճախել է «British Curriculum» ավագ դպրոցը։ Այն ավարտելուց հետո սովորել է «Assumption University» համալսարանի բիզնեսի ֆակուլտետում և «Ramkhamhaeng University» համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։
2010 թվականին Ամատայակուլը պայմանագիր է կնքել Kamikaze լեյբլի հետ և դեբյուտ կատարել թաիլանդական Kiss Me Five փոփ խմբում[2][8]։
2018 թվականից Ամատայակուլը նկարահանվում է «Աղջիկը ոչ մի տեղից» (անգլ.՝ Girl from Nowhere) հեռուստասերիալում որպես գլխավոր դերակատար և կերտում է Նանոյի դերը[9]։ Հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանը թողարկվել է 2021 թվականին Նեթֆլիքսում[10]։
Տարեթիվ | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ | Ծան․ |
---|---|---|---|---|
2013 | ชาติเจ้าพระยา | Դուջդաո | ||
จุดนัดภพ ปี 2ตอน สาวปากแดงตอน รักจุกอก | Սաիպան | Հրավիրված | ||
ATM 2 คู่เวอร์เออเร่อเออรัก | Քուկի | |||
2015 | Love Blood จัดรักให้ตรงกรุ๊ป | Գոլֆ | ||
รักนี้ผีคุ้มตอน พ่อหนูเป็นผี | Հրավիրված | |||
รับแซ่บ My Boss | Փիմ | |||
ปริศนาอาฆาต | ||||
สิงห์สี่แคว | Դուջդաո | |||
Love Songs Love Stories
เพลง คิดถึงฉันไหมเวลาที่เธอ... |
||||
2016 | กรุงเทพ..มหานครซ้อนรัก | Քիթի | Հրավիրված | |
2017 | แหวนดอกไม้ | Օում | ||
2018 | หลงไฟ | Այ Թիմ | ||
2018-ներկա | Girl from Nowhere | Նանո | Գլխավոր դեր | |
2020 | เสียดาย | Փու | ||
2021 | The Serpent | Սուդա Ռոմիեն | [11] |
Տարեթիվ | Բնօրինակ անվանում | Նշումներ |
---|---|---|
2017 | The Serpent's Song | Կարճամետրաժ
ֆիլմ |
เน็ต ไอ ดาย #สวยตายล่ะมึง! | ||
2019 | จอมขมังเวทย์ 2020 | |
โจรปล้นโจร | ||
2020 | 7 Boy Scouts | |
2023 | Rain Dancer |