Չիպոլատայի բաղադրիչները | |
Տեսակ | Նրբերշիկ |
Ենթատեսակ | երշիկ |
Առաջացման երկիր | Ֆրանսիա |
Չիպոլատա (/ˌtʃɪpəˈlɑːtə/[1][2]), խոզի երշիկներ, ամենայն հավանականությամբ, առաջին անգամ պատրաստվել է Ֆրանսիայում։ Այս անվանումով երշիկները ի հայտ են եկել 1903 թվականին՝ Օգյուստ Էսկոֆեի «Le guide culinaire»-ի էջերում[3]։ Սովորաբար չիպոլատա երշիկները մատուցվում են նախաճաշին։
Չիպոլատան պատրաստվում է խոզի մսի կոպիտ կտրտված կտորներից՝ համեմված աղով, պղպեղով, խոտերով և համեմունքներով (եղեսպակ, ծոթոր, անուշահոտ պղպեղ կամ մշկընկույզ)[4]։ Անունը գալիս է իտալական cipollata (իտալ.՝ cipolla՝ սոխ), բայց Իտալիայի սահմաններում չիպոլատի պատրաստման ժամանակ սոխ չեն ավելացնում[5]։
Տարածված է Մեծ Բրիտանիայում և հաճախ հայտնվում է Սուրբծննդյան սեղանին՝ բեկոնի մեջ փաթաթված, ինչպես նրբերշիկը խմորում[6]։
Ավստրալիայում և Նոր Զելանդիայում չիպոլատան պատրաստում են տավարի և ոչխարի մսից, մատուցվում է նախաճաշին կամ տապակվում է գրիլի վրա։
Չիպոլիտայի ա-լյա խավարտը բաղկացած է սոխից, չիպոլիտա երշիկներից, շագանակից, աղի խոզի մսից, երբեմն՝ դեմիգլասի կամ Մադերի սոուսի մեջ գազարներ[3]։