Գյուղ | ||
---|---|---|
Չխննոց | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Դերջանի գավառակ | |
Այլ անվանումներ | Չըխնսխաչ գեղ, Չըքնիս, Չիխնիս, Չիխնոց, Չխենոց, Չխըլլոց, Չխլնոց, Չխնա, Չխնոց | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Չխննոց, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Դերջանի գավառակում[1]։ Գտնվում էր Մամախաթուն գյուղաքաղաքից 8 կմ հարավ` հարթավայրի վրա։
Գյուղն ավերվել է Մեծ եղեռնի տարիներին։
Չխննոցն 1915 թվականին նախօրեին ուներ 1500 հայ բնակիչ։ Ըստ այլ մեկ այլ աղբյուրի բնակչության թիվը կազմում էր 2500։
Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահություն, արհեստներն ու առևտուրն էր։
Չխննոցն ուներ եկեղեցի։
Գյուղում գործում էր վարժարան[2]։