Չխրթմայի բաղադրիչները | |
Վրացական խոհանոց | |
Ենթատեսակ | ապուր և սննդամթերք |
Առաջացման երկիր | Վրաստան |
Չխրթմա (վրացերեն՝ ჩიხირთმა), վրացական թանձր ապուր, պատրաստման անսովոր եղանակով։ Ընդհանրապես չխրթման պատրաստում են թռչնի արգանակով, հազվադեպ՝ գառան։ Չխրթման բնութագրվում է բուսակական հիմքի ամբողջական բացակայությամբ։
Իրենից ներկայացնում է ալյուրով թանձրացված, (Վրաստանում օգտագործում են եգիպտացորենի) կոնցենտրացված արգանակ, ավելացրած հարած ձվեր (հաճախ միայն դեղնուցներ), և թթու (կիտրոնի հյութ, նուռ), այսպիսով ապուրի թթվությունը ոչ այնքան ինքնանպատակ է, որքան որ օգնում է նրան, որպեսզի ձվի սպիտակուցը չվերածվի տգեղ, գորշ փաթիլների, այլ կստեղծի արգանակի հետ համասեռ զանգված։ Ձվերի ներմուծման տեխնոլոգիան տաք ապուրի մեջ բավականին դժվար է։ Այն ծագել է արևելքում (Պարսկաստան) և մանրամասն նկարագրված է Վ. Վ. Պոխլեբկինի «լավ խոհանոցի գաղտնիքները» գրքում։ Պատրաստի չխրթման սովորական օգտագործվող համեմունքների շարքից համեմվում է համեմով, դարչինով և անանուխով։
Ընթերցե՛ք «չխրթմա» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |