Չհվե Ջիու կորեերեն՝ 최지우 | |
---|---|
Ծնվել է | հունիսի 11, 1975[1] (49 տարեկան) |
Ծննդավայր | Փաջու, Գյոնգի, Հարավային Կորեա |
Քաղաքացիություն | Հարավային Կորեա |
Կրոն | պրեսբիտերականներ |
Կրթություն | Հանյանգի համալսարան |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի և մոդել |
Կայք | starjiwoo.com |
Choi Ji-woo Վիքիպահեստում |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Չհվե Ջիու (հանգըլ՝ 최지우, ծնված Չհվե Մի Հյան, հունիսի 11, 1975[1], Փաջու, Գյոնգի, Հարավային Կորեա), հարավկորեացի մոդել և դերասանուհի։
Չհվեն ավարտել է Pusan Sooyoung Elementary, Sooyoung Girl’s Jr. High և Dukmoon Girl’s High School, ինչպես նաև Pusan Woman’s Professional College’s Dance Department-ը աերոբիկա մասնագիտությամբ։ Առաջին անգամ նրան նկատել են, երբ հաղթել է 1994 թվականի տաղանդների մրցույթում, որը կազմակերպել էր MBC ընկերությունը։ Դեբյուտը սերիալներում կայացել է 1995 թվականի «Պատերազմ և սեր» սերիալում, որից հետո վերցրել է Չհվե Ջիու բեմական անունը։ Նա նաև նկարահանվել է «Առաջին սեր» դրամայում, որտեղ նկարահանման հրապարակում առաջին անգամ հանդիպել է Պե Յոն Չունին։
2001 թվականին Չհվեին հաջողություն է բերել լեյկեմիայով հիվանդ որբ աղջիկ դերը «Գեղեցիկ օրեր» սերիալում, որտեղ նրա գործընկերն է եղել Լի Բյոն Հոնը։ Նույն տարում նա ընդունվել է Hanyang University’s Department of Theater/Film Studies: Չնայած նրան, որ նա ավարտել է առաջին կուրսը, նա ստիպված էր թողնել ուսումը ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկի պատճառով։
Վերջին աշխատանքից հետո Չհվեն նկարահանվում է «Air City» դրամայում, դա նրա առաջին կորեական դորաման էր վերջին երեք տարում։
2002 թվականին Չհվեն նկարահանվում է «Ձմեռային սոնատ» մելոդրամա սերիալում, որտեղ նորից նրա գործնկերն էր Պե Յոն Չուն։ Սերիալը արտադրված էր KBS-ի կողմից և ռեժիսորը եղել է Յուն Սոկ Հոն։
Ըստ Gallup Korea-ի և Research Japan-ի Չհվեն մեկն է ամենահայտնի դերասաններից Կորեայում և Ճապոնիայում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չհվե Ջիու» հոդվածին։ |
|
|