Քաղաք | ||
---|---|---|
Չնքուշ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Դիարբեքիրի վիլայեթ | |
Գավառակ | Չնքուշի գավառակ | |
Այլ անվանումներ | Շենքուշ, Շնքուշ, Շունգուշ, Շունղուշ, Չանկուշ, Չենկոշ, Չնգուշ, Չնքուզ, Չունքուշ, Ցնքուշ, Ցնքուս | |
ԲԾՄ | 1049 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 14 000 մարդ (XX դարասկիզբ) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 21870 | |
| ||
Չնքուշ, գյուղ, գյուղաքաղաք, ավան, քաղաք Արևմտյան Հայաստանում, Չնքուշի գավառակում[1]։ Գտնվում էր Եփրատ գետի ձախ ափին` ապառաժոտ լեռան լանջին։
Հանդիսանում էր Չնքուշի գավառակի կենտրոնը։
Տեղի հայությունը համառ դիմադրություն են ցույց տվել 1895 և 1915 թվականների կոտորածի ժամանակ։ Հայերը դիմադրում էին լեռներում և կարողացան փրկվել վերահաս մահից։ Իսկ քաղաքում մնացած 5700 հայերը քշվեցին Տիտան կոչվող կիրճը և իրենց մահը գտան անդունդում։
Հայրենադարձ չնքուշցիների մի մասը բնակվել է Երևան քաղաքի փողոցներից մեկում, որը ստացել է Չնքուշ անունը։
XX դարի սկզբին ուներ մոտ 14 000 հայ բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործություն, անասնապահություն, արհեստներն ու առևտուրն էր։ Արհեստավորական ապրանքի մի մասը վաճառվում էր Դիարբեքիրում, Խարբերդում և Մալաթիայում։
Հնագույն ժամանակներից ի վեր շահագործվել են տեղի երկաթահանքերը։
Չնքուշն ուներ Ս. Կարապետ, Ս. Պողոս և Ավետարանական եկեղեցիներ։
3 եկեղեցիներին կից գործում էին դպրոցներ։ Բացի այդ կար ընդհանուր երկսեռ վարժարան։
Չքնուշում են ծնվել.[2]
|