Չոլփան Իլհան թուրքերեն՝ Çolpan İlhan | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 8, 1936 |
Ծննդավայր | Իզմիր, Թուրքիա |
Մահացել է | հուլիսի 25, 2014 (77 տարեկան) |
Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Գերեզման | Զինջիրլիքույու գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մայրենի լեզու | թուրքերեն |
Կրթություն | Kandilli Anatolian High School for Girls? և Balıkesir Lisesi? |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ամուսին | Sadri Alışık? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Kerem Alışık? |
Չոլպան Իլհան, (թուրքերեն՝ Çolpan İlhan, օգոստոսի 8, 1936, Իզմիր, Թուրքիա - հուլիսի 25, 2014, Ստամբուլ, Թուրքիա), թատրոնի և կինոյի թուրք դերասանուհի։ 1998 թվականին արժանացել է «Թուրքիայի արվեստի պետական գործիչ» կոչմանը։ Իր կարիերայի ընթացքում նա խաղացել է ավելի քան 300 ֆիլմերում և թատերական ներկայացումներում։
Ավարտել է Ստամբուլի օրիորդաց դպրոցը։ Ստամբուլի դրամայի դպրոցում սովորել է թատերական արվեստ, ինչպես նաև` նկարչություն է ուսումնասիրել Ստամբուլի գեղարվեստի պետական ակադեմիայում։
1957 թվականին նա նկարահանվել է իր առաջին` «Kamelyalı Kadın» ֆիլմում, որն ստեղծվել է ըստ «Կամելիազարդ տիկինը» վեպի։ Նույն տարում Իլհանն առաջին անգամ «Küçük Sahne» թատրոնում խաղացել է «Sevgili Gölge» ներկայացման մեջ։ Այնուհետև նա երեք տարի աշխատել է «Tersine Dönen Şemsiye» թատրոնում։ 1960-ական թվականների կեսերին նա վերադարձել է կինեմատոգրաֆ։ Մինչև 1970-ական թվականների վերջերը նա նկարահանվել է կինոյում` խաղալով ավելի քան 300 ֆիլմում[1]։
2014 թվականի հուլիսի 25-ին Չոպլան Իլհանը մահացել է սրտի կաթվածից, Ստամբուլի իր տանը[2]։ Թաղված է Զինջիրլիքույու գերեզմանատանը[3]։
Իլհան Չոլպանի եղբայրը` Աթիլա Իլհանը, թուրք գրող և բանաստեղծ է։ 1959 թվականին Չոպլան Իլհանն ամուսնացել է դերասան Սադրի Ալիշիկի հետ, ամուսնությունը տևել է մինչև վերջինիս մահը` 1995 թվականը։