Չոն Դա Բին

Չոն Դա Բին
Ծննդյան թիվ՝մարտի 4, 1980(1980-03-04)
Ծննդավայր՝Սոնգնամ, Գյոնգի, Հարավային Կորեա
Վախճանի թիվ՝փետրվարի 10, 2007(2007-02-10) (26 տարեկան)
Վախճանի վայր՝Սեուլ, Հարավային Կորեա
Քաղաքացիություն՝ Հարավային Կորեա
Մասնագիտություն՝կինոդերասանուհի և դերասանուհի
IMDb։ID 1641239

Չոն Դա Բին (կորեերեն՝ 정다빈, ի ծնե՝ Չոն Հե-սուն կորեերեն՝ 전희선, մարտի 4, 1980(1980-03-04), Սոնգնամ, Գյոնգի, Հարավային Կորեա - փետրվարի 10, 2007(2007-02-10), Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասանուհի։ Առավել հայտնի է «Կատուները տանիքի վրա» (2003) հեռուստասերիալում կատարած գլխավոր դերով։

Ծնվել է 1980 թվականի մարտի 4-ին Հարավային Կորեայի Սեուլ մայրաքաղաքում։ Նա Դոնգուկի Համալսարանում թատրոն և կինո է ուսումնասիրել։ Օգտագործելով Չոն Դա-բին բեմական անունը, նա 2000 թվականին դեբյուտ է կատարել «The Legend of Gingko» ֆիլմում։

2003 թվականին Չոն և նրա կոլեգա Քիմ Ռե-վոնը հայտնիություն են ձեռք բերում նկարահանվելով «Կատուները տանիքի վրա» հեռուստասերիալում[1][2][3]:;

2004 թվականին նա նկարահանվում է իր առաջին՝ «Նա հոյակապ էր» ռոմանտիկ կատակերգական ֆիլմում[4]։

2007 թվականի փետրվարի 10-ին Չոն Դա-բին կախված է գտնվել իր ընկերոջ տան լոգարանում[5][6]։ Նրա ընկերն ասել է, որ նա Չոնին իր տուն է տարել, քանի որ նա բարում՝ երեկույթի ժամանակ խմել է իր ընկերների հետ[7]։ Նա հայտնաբերել է մարմինն առավոտյան ժամը 7:50-ին և ոստիկանություն է զանգահարել։ Նա ասել է, որ դերասանուհին վերջերս ընկճված է եղել աշխատանքի բացակայության, նրա նախկին մենեջերի բանտարկության և համացանցում իր արտաքնի նկատմամբ չարամիտ հարձակումների պատճառով[8][9][10]։ Չոնի ընկերը նաև ասել է, որ դերասանուհին արդեն փորձել է ինքնասպան լինել, 2006 թվականի սեպտեմբեր/հոկտեմբերին կտրելով երակները, սակայն նրա գործակալությունը հերքել է տղայի հայտարարությունը[11]։

Նրա ընտանիքը և գործակալությունը հետաքննություն են պահանջել, և դիահերձումն եզրակացրել է, որ դա ինքնասպանություն է եղել[12]։

Չնայած, որ ոչ մի նամակ չի հայտնաբերվել, մահից մեկ օր առաջ Չոնը իր մտքերը հրապարակել է Cyworld-ի անձնական բլոգում։ «Ավարտ» անվան տակ նա գրել է՝

Ամեն ինչ այնքան բարդ է։ Ես զայրանում եմ առանց պատճառի և զգում եմ, որ խենթանում եմ։ Դա այնքան ցավոտ է, որ ինձ թվում է, ասես ես ծովային հիվանդություն ունեմ։ Գլուխս այնքան ուժեղ է ցավում, որ ես սկսում եմ զայրանալ։ Ես դառնում եմ իմ բնավորության ստրկուհին։ Ես կարծում էի, որ կորցնում եմ ինքս ինձ, կորցնում եմ իմ անհատականությունը։ Հետո, կարծես կայծակ խփեց, ամեն բան լռեց։ Աստված սիրով ինձ մոտ եկավ։ Նա օգնեց ինձ հասկանալ իմ կարևորությունը և ինձ համարձակություն տվեց։ Ես գրեթե ընկնում էի, իսկ նա ինձ բարձրացրեց, ասելով, որ ամեն բան լավ կլինի։ ԱՅՈ, ԵՍ ԼԱՎ ԿԼԻՆԵՄ[11][13]։

Դերասանուհու մարմինը դիակիզվել է, իսկ մնացորդը թաղվել է Գյոնգի նահանգի Իլսան քաղաքի պարկերից մեկում։ Չոն Դա-բինի մահն, որը տեղի է ունեցել երգչուհի U;Nee-ի ինքնասպանությունից որոշ ժամանակ հետո, մտահոգության է առաջացրել կրկնվող ինքնասպանությունների շուրջ[14][15]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Money.com (SBS, 2000)
  • Լրիվ արև (KBS2, 2000)
  • Անդադար (MBC, 2001)
  • TV Novel Hongeo (KBS1, 2001)
  • Ինչպե՞ս ես պետք է լինեմ (MBC, 2001)
  • Եռյակ (2002)
  • Նոնստոպ (MBC, 2003)
  • Կատուները տանիքի վրա (MBC, 2003)
  • Իմ ամուսնու 19-ամյա քույրը (SBS, 2004)
  • Այդ ամառային թայֆունը (SBS, 2005)
  • Գինգկոյի լեգենդը (2000)
  • Նա հոյակապ էր (2004)

Երաժշտական տեսահոլովակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Baek Ji-young – «I Won't Love» (2006)
  • 2002 MBC Entertainment Awards՝ Լավագույն գերազանցություն մրցանակ, դերասանուհի սիթքոմ/կոմեդիա (Նոր նոնստոպ)
  • 2003 MBC Drama Awards՝ Լավագույն նոր դերասանուհի (Կատուները տանիքի վրա)
  • 2004 SBS Drama Awards՝ Նոր աստղ մրցանակ (Իմ ամուսնու 19-ամյա քույրը)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Chun, Su-jin (1 июля 2003). «Prince Charming moves in, brings laundry». Korea JoongAng Daily. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
  2. Lim, Kit. «Attic Cat (2003, MBC miniseries)». Koreanfilm.org. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
  3. Chung, Ah-young (14 марта 2010). «Popular Drama Goes on Stage». The Korea Times. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
  4. Yang, Sung-jin (22 июля 2004). «The Guy was Cool caters to teen love fantasies». The Korea Herald. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
  5. Kim, Pil-gyu; Chun, Su-jin (2007 թ․ փետրվարի 12). «Actress found hanged, apparently a suicide». Korea JoongAng Daily. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
  6. «South Korean Actress Jeong Da-bin Commits Suicide». CRI English. 2007 թ․ փետրվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
  7. «Actress Jeong Da-bin found dead in suspected suicide». The Hankyoreh. 2007 թ․ փետրվարի 10. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
  8. «Showbiz Suicides Alarm Management Agencies». The Chosun Ilbo. 2007 թ․ փետրվարի 13. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
  9. Lee, Hyun-taek; Park, Sun-young (2008 թ․ հոկտեմբերի 3). «Celebrities driven over the edge by online rumors». Korea JoongAng Daily. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
  10. «Celebrity suicides shock the nation in 2008». The Korea Herald. 2008 թ․ դեկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
  11. 11,0 11,1 «Insiders Suspect Foul Play in Actress Jeong Da-bin's Suicide». The Chosun Ilbo. 2007 թ․ փետրվարի 12. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
  12. Kim, Soe-jung (2007 թ․ փետրվարի 13). «Autopsy confirms actress' suicide». Korea JoongAng Daily. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
  13. Choe, Sang-hun (2007 թ․ մայիսի 23). «Tracking an Online Trend, and a Route to Suicide». The New York Times. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
  14. Shin, Hae-in (2007 թ․ փետրվարի 13). «Celebrity suicides spark copy-cat fears». The Korea Herald. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
  15. «Hundreds of Copycats Follow Celebrity Suicides». The Chosun Ilbo. 2009 թ․ հունվարի 13. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]