Չոնգոլ

Չոնգոլ
Ծագում
Ենթատեսակապուր և սննդամթերք
Առաջացման երկիրԿորեա
Բաղադրամասեր
Հիմնականծովամթերքներ,բանջարեղեն,սնկեր,համեմունքներ,ապուր
 Jeongol Վիքիպահեստում

Չոնգոլ (կորեերեն՝ 전골, Ichŏnkol, jeongol), խաշած մսի և թխվածքաճաշի հմտորեն պատրաստման կատեգորիա։ Այն նման է կորեական խաշած մսի չչիգեի կատեգորիային(կորեերեն՝ 찌개), չչիգեից գլխավոր տարբերությունը այն է, որ պատրաստվում է հիմնական բաղադրամասերից և անվանումը դրվում է բաղադրամասերի անուներից հետո, օրինակ՝ կիմչհի չչիգե կամ սունդուբու չչիգե, այն դեպքում, երբ չոնգոլը պարունակում է բազմաթիվ գլխավոր բաղադրամասեր։ Եվս մեկ տարբերությունը այն է, որ չոնգոլը ինչպես կուջոլպհան ի սկզբանե կորեական բարձր հասարակության և թագավորական պալատի անդամների համար նախատեսված ուտեստ էր, այն ժամանակ երբ չչիչգեն սովորական ուտեստ էր հասարակ մարդկանց համար[1]։

Ըստ Չոսոն դինաստիայի ժամանակների գրքի (Չոսոն Մանգուկսամուլգիվոն Յոկսայի «Տարբեր իրերի պատմություններ ամբողջ աշխարհից») չոնգոլը հայտնվել է հնագույն ժամանակներում, երբ զինվորները պատերազմի ժամանակ ուտելիք էին պատրաստում ամուր սաղավարտներում սպասքի պակասի կամ բացակայության պատճառով։ Այդ ժամանակաշրջանի մի ուրիշ փաստաթղթում՝ Կյոնդո Ջապչիում հիշատակվում է, որ չոնգոլը պատրաստվել է անոթում որը կոչվում էր չոլիպտհու (կորեերեն՝ 전립투,զինվորական սաղավարտ), որը նման է զինվորական սաղավարտի։ Կորական խոհանոցային գրքում՝ Սըինչոնսոնում (կորեերեն՝ 시의전서,是議全書) ասվում է, որ կտրտած չորացրած տավարի միսի կտորները պատրաստվում է զամբյուղի մեջ, վրան լցնում են սոճիի ընկույզի փոշի, և երբեմն նաև պատրաստում են բամբուկով, երիտասարդ ութոտնուկով, ոստրեով[2]։

Չոնգոլը սովորաբար պարունակում է տավարի մսի կտորներ կամ ծովամթերք, բանջարեղեն, սունկ կամ այլ համեմունքներ, որոնք պատրասված են չոնգոլտհըլ ապուրի քիչ քանակությամբ։ Նրանք կարող են նեռարել նաև մանդու (կորեերեն՝ 만두)[3][4][5]:

Տարատեսակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սինսոլո (신선로)՝ չոնգոլի տարբերակ, որը նախկինում մատուցվում էր կորեական թագավորական պալատի անդամներին[6]։
  • Հեմուլ չոնգոլ (해물전골)՝ պատրաստվում է ծովամթերքներով։
  • Նակչի չոնգոլ (낙지전골)՝ պատրաստվում է փոքր ութոտնուկներով։
  • Սոգոգի չոնգոլ (소고기전골)՝ պատրաստվում է տավարի մսից, բայց առանց ծովամթերքների։
  • Մանդու չոնգոլ (만두전골)՝ պատրաստվում է մանդուով։
  • Տուվու չոնգոլ (두부전골)՝ պատրաստվում է տոֆուից։
  • Պոսոտ չոնգոլ (버섯전골)՝ պատրաստվում է սնկերիով։
  • Կոպչհան չոնգոլ (곱창전골)՝ պատրաստվում է տավարի մսի ենթամթերքներից։
  • Կակսեկ չոնգոլ (각색전골)՝ պատրաստվում է տարբեր մթերքներից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Jeongol». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
  2. «Manguksamulkiwon Yeoksa». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
  3. 김형우 (2006 թ․ նոյեմբերի 8). «만두집 '다락정'» (կորեերեն). «Чосон ильбо».
  4. 박제성 (2007 թ․ սեպտեմբերի 6). «샐러리맨의 만찬]삼선교·양재동 '하단'» (կորեերեն). «Кёнхян Синмун».
  5. 권세진 (2006 թ․ նոյեմբերի 16). «겨울철 별미 만두 맛있는 집» (կորեերեն). «Сеге ильбо».
  6. «Jeongol». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.