Չոուդրի Շուջաթ Հուսեյն ուրդու՝ چودھری شجاعت حسین | |
---|---|
Ծնվել է | հունվարի 27, 1940 (84 տարեկան) |
Ծննդավայր | Gujrat, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Քաղաքացիություն | Պակիստան և Բրիտանական Հնդկաստան |
Մայրենի լեզու | ուրդու |
Կրոն | իսլամ |
Կրթություն | Ֆորմանի քրիստոնեական քոլեջ |
Մասնագիտություն | պետական գործիչ, ձեռնարկատեր և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Ministry of Interior?, Պակիստանի վարչապետ, Federal Minister for Interior? և Federal Minister for Interior? |
Կուսակցություն | Pakistan Muslim League? և Pakistan Muslim League? |
Պարգևներ և մրցանակներ | |
Chaudhry Shujaat Hussain Վիքիպահեստում |
Չոուդրի Շուջաթ Հուսեյն (ուրդու՝ چوہدری شجاعت حسین, հունվարի 27, 1940, Gujrat, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), պակիստանցի քաղաքական գործիչ, Պակիստանի նախկին վարչապետ։
Ծնվել է 1946 թվականի հունվարի 27֊ին, Պակիստանի Գուջրաթե քաղաքում[1][2][3]։
1967 թվականին ավարտել է Փենջաբի համալսարանը։ Ավարտելուց հետո Հուսեյնը միացել է ընտանեկան բիզնեսին, որը ներառում էր մեծ թվով արդյունաբերություններ, տեքստիլ, գյուղատնտեսական տնտեսություններ, շաքարավազի և ալրաղացների գործարաններ[4]։ Նրա հայրը՝ Չոուդրի Զահուր Էլահին, եղել է պատգամավոր, կարևոր դեր է խաղացել Պակիստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների վերականգնման գործում։ Չոուդրի Շուջաթ Հուսեյնը քաղաքականությամբ զբաղվել է 1981 թվականից հետո, երբ նույն թվականի սեպտեմբերին սպանեցին իր հորը։
1981 թվականին Շուջաթ Հուսեյնը դարձել է դաշնային խորհրդարանի անդամ և այնտեղ ծառայել մինչև 1985 թվականը։ 1985 թվականին Պակիստանի այն ժամանակվա վարչապետ Մուհամմադ Խան Ջունջոյի կողմից նշանակվել է արդյունաբերության նախարար։ Շուջաթ Հուսեյնը նաև զբաղեցրել է Ազգային ժողովում Պակիստանի մուսուլմանական լիգայի խորհրդարանական կուսակցության ղեկավարի պաշտոնը։
Շուջաթ Հուսեյնը Նավազ Շարիֆի կառավարության օրոք զբաղեցրել է ներքին գործերի նախարարի պաշտոնը։ 2002 թվականի հոկտեմբերի համընդհանուր ընտրություններում նա ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր։ 2003 թվականի հունվարին նա դարձել է Պակիստանի մուսուլմանական լիգայի առաջնորդը։ 2004 թվականի հունիսի 30-ին՝ Զաֆարուլլահ Խան Ջամալիի հրաժարականից չորս օր հետո նշանակվել է Պակիստանի վարչապետ[5]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չոուդրի Շուջաթ Հուսեյն» հոդվածին։ |