Չուդոմիր բուլղար․՝ Димитър Чорбаджийски | |
---|---|
Ի ծնե | բուլղար․՝ Димитър Христов Чорбаджийски |
Կեղծանուն | Чудомир |
Ծնվել է | մարտի 25, 1890[1] կամ մարտի 20, 1890[2] |
Ծննդավայր | Տուրիա, Բուլղարիայի իշխանություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 26, 1967[2] (77 տարեկան) |
Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Կրթություն | Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, քաղաքական գործիչ, գրող, դպրոցի ուսուցիչ, ծաղրանկարիչ և երգիծաբան |
Պաշտոն | Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ |
Ամուսին | Mara Nonova? |
ստորագրություն | |
Chudomir Վիքիպահեստում |
Չուդոմիր (Դիմիտր Չորբաջիյսկի, բուլղար․՝ Димитър Христов Чорбаджийски, մարտի 25, 1890[1] կամ մարտի 20, 1890[2], Տուրիա, Բուլղարիայի իշխանություն - դեկտեմբերի 26, 1967[2], Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղարացի երգիծաբան, ծաղրանկարիչ։ Բուլղարիայի մշակույթի վաստակավոր գործիչ (1965), ժողովրդական արտիստ (1967)։
Դիմիտր Չորբաջիյսկին ծնվել է Մարիա Դոնչևայի և Խրիստո Չորբաջիյսկու ընտանիքում 1890 թվականին։ Եղել է ընտանիքի հինգերորդ երեխան։ Հայրը ցանկացել է, որ նա դառնա սպա կամ վաճառական, սակայն մայրը որդուն խրախուսել է զբաղվել նկարչությամբ։ Մանուկ հասակում ստացել է «Չուդոմիր» մականունը, որը հետագայում գործածում է որպես գրական անուն։ Սովորել է Ստարա Զագորայի «Իվան Վազովի» անվան գիմնազիայում։ 1913 թվականին ավարտել է Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիան։
Մասնակցել է Բալկանյան և Առաջին համաշխարհային պատերազմներին։
1921 թվականին ամուսնացել է իր գործընկեր՝ նկարչուհի Մառա Նոնովայի հետ[3]։
1920-1933 թվականներին դասավանդել է Կազանլիկի դպրոցում։ 1929-1930 թվականներին Փարիզում մասնագիտացել է նկարչության մեջ։ Մինչև մահը եղել է «Իսկրա» համայնքային կենտրոնի նախագահը և Կազանլիկի ազգագրական թանգարանի տնօրենը։ 1938 թվականից եղել է մշակութային կենտրոնների խորհրդի անդամ, 1959 թվականից՝ պատգամավոր[4]։
Ստեղծագործական աշխատանքն սկսել է որպես ծաղրանկարիչ, աշխատել երգիծական թերթերում ու ամսագրերում։ 132 թվականին գրել է երգիծական պատմվածքներ։
Հայտնի ստեղծագործություններն են ՝
Հանդես է եկել նաև որպես նկարիչ։ Հեղինակ է 1000 գծանկարների ու ջրաներկերի։
Մահացել է անբուժելի հիվանդությունից։ Թաղված է Կազանլիկում։
Անտարկտիդայի Չուդոմիր խորշն անվանվել է ի պատիվ Չուդոմիրի։
1979 թվականին Կազանլիկում բացվել է Չուդոմիրի անվան Գրականության և արվեստի թանգարան, 1992 թվականին՝ Չուդոմիրի անվան մշակութային հիմնադրամ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չուդոմիր» հոդվածին։ |