Չվանամամուռ

Չվանամամուռ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Վերնաբաժին Տերևացողունային մամուռներ
Կարգ Մամուռներ
Ընտանիք Չվանամամուռազգիներ
Ցեղ Չվանամամուռ
Լատիներեն անվանում
Funaria L.
Տեսակները
  • Չվանամամուռ խոնավասեր,
  • մուլենթերգի


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Չվանամամուռ (լատին․՝ Funaria), չվանամամուռազգիների ընտանիքի տերևացողունային մամուռների ցեղ։ Հայտնի է 80, Հայաստանում՝ 2 տեսակ՝

  • Չվանամամուռ խոնավասեր (Funaria hydrometrica)
  • Չվանամամուռ մուլենթերգի (Funaria muhlenbergii

Կենսաբանական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունի բարձրությունը 1-3 սմ է։ Վերին տերևները երկարավուն են, հակառակ ձվաձև, երիկամաձև՝ հավաքված ոլորուն մախաթանման գագաթում, վարդակայինները՝ լայն, հարթ եզրերով։ Տուփիկը (սպորներով) կախված է կամ հորիզոնական՝ երկար (3-5 սմ) ոտիկի վրա կռացած։ Սպորները հասունանում են գարնանը և ամռանը։

Չվանամամուռը առաջացնում է բաց կամ մուգ կանաչ փուխր ճիմ։

Առաջին տեսակը տարածված է բոլոր լեռնային գոտիներում, երկրորդը հանդիպում է միայն Սյունիքի (Ծակատեն գյուզի շրջակայք), Արարատի (Խոր վիրապի մոտակայք) մարզերում և Երևանի շրջակայքում (Հրագդան գետի կիրճ)։ Աճում է հողի վրա՝ խոնավ վայրերում, ողողվող տիղմում, գետերի ու առվակների ափերին, աղբյուրների մոտ, շենքերի պատվանդաններին ու պատերին, ջրհորդանների մոտ և այլն։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չվանամամուռ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չվանամամուռ» հոդվածին։