Պաիսա (անգլերեն՝ Paisa, տառադարձվում է նաև pice, pesa, poysha, poisha և baisa բառաձևերով), մի շարք երկրներում գործածվող դրամական միավոր։ Բառը նաև փողի և հարստության ընդհանրացված իմաստ է արտահայտում։ Հնդկաստանում, Նեպալում և Պակիստանում պաիսան ներկայումս հավասար է 1⁄100 ռուփիի, Բանգլադեշում պոյշան հավասար է 1⁄100 բանգլադեշյան թակայի։ Օմանում բաիսան հավասար է 1⁄1000 օմանյան ռիալի։
Պաիսա բառը առաջացել է սանսկրիտի padāṁśa տերմինից ( पदांश, նշանակել է հիմնական միավոր)․ Վերջինս իր հերթին ծագել է pada- ից ( पद)՝ «հիմքի ոտք / foot կամ քառորդ» և aṁśa -ից ( अंश)՝ «մաս կամ միավոր».[1][2] Պեսան օգտագործվում էր նաև գաղութային Քենիայում։ Փողի բիրմայերեն խոսակցական տերմինը՝ paiksan -ը ( ပိုက်ဆံ), բխում է հինդի paisa տերմինից ( पैसा)[3]։
Chaulukya մետաղադրամները հաճախ կոչվում էին «Gadhaiya Paise» (մ.թ. 9-10-րդ դարեր)[4]։ Մինչև 1950-ականները Հնդկաստանում և Պակիստանում (և մինչև 1947 թվականը Բրիտանական Հնդկաստանում ) պաիսան (այն ժամանակ անգլերեն գրվում էր pice բառաձևով) համարժեք էր հնդկական 3 փայ-ի, 1⁄4 աննայի, 1⁄64 ռուփիի։ Ոչ տասնորդական արժույթից տասնորդական արժույթի անցնելուց հետո պաիսան հավասարվեց1⁄100 ռուփիի և մի քանի տարի հայտնի էր որպես naya paisa («նոր պաիսա»)․ այդպես է կոչվել՝ տարբերելու համար հին պաիսայից, որն արժեցել է 1⁄64 ռուփի։
Հինդի, բենգալերեն, աֆղանական պարսկերեն, ուրդու, նեպալերեն և այլ լեզուներով paisa բառը հաճախ նշանակում է փող կամ կանխիկ դրամ։ Միջնադարյան առևտրային ուղիները, որոնք ձգվում էին Արաբական ծովի, Հնդկաստանի, արաբական շրջանների և Արևելյան Աֆրիկայի միջև, Հնդկական թերակղզու և արաբական արժութային տերմինների գործածությունը տարածեցին այս տարածքներում[5]։ Արևելաաֆրիկյան լեզուներում, ինչպես, օրինակ, սուահիլիում պեսա բառի գործածումը փող-ի իմաստով, սկիզբ է առել այդ ժամանակաշրջանից[5]։ Պեսա-ի օգտագործման օրինակ է Քենիայի՝ բջջային հեռախոսների վրա հիմնված դրամական փոխանցումների ծառայությունը՝ M-Pesa-ն (որը նշանակում է «բջջային պեսա» կամ «բջջային փող»)։