Պալերմոյի աստղադիտարան (իտալ.՝ Osservatorio astronomico di Palermo), աստղագիտական աստղադիտարան, որը հիմնադրվել է 1790 թվականին Իտալիայի Պալերմո քաղաքում։ Աստղադիտարանը գտնվում է Պալացցո Նորմանիում, պատկանում է Աստղաֆիզիկայի ազգային ինստիտուտին (INAF)։
Աստղադիտարանը հիմնադրվել է 1790 թվականին Ֆերդինանտ I Սիցիլացու հրամանով։ Շինարարությունն ավարտվել է 1791 թվականին։ Աստղադիտարանի առաջին տնօրենը եղել է Ջուզեպպե Պյացցին։ 1801 թվականի հունվարի 1-ին Պյացցին Պալերմոյի աստղադիտարանում հայտնաբերեց Սերեսը՝ առաջին աստերոիդը։ Հայտանգործելուց հետո աստղադիտարանը սկսեց լավ ֆինանսավորվել։ Այն ունեցել է 3 գմբեթ, որոնք ապամոնտաժվել են 1950-ական թվականներին։ Վերջերս տեղադրվել են ավելի թեթև գմբեթներ։
- Ակրոմատիկ աստղադիտակ, ռեֆրակտոր (Ramsden) (D = 125 մմ, F = 625 մմ, ստեղծվել է 1787 թվականին)
- Ռամսդենի հասարակածային շրջան (շրջանի տրամագիծը 1,5 մետր, ռեֆրակտոր D = 75 մմ, F = 1,5 մետր), Սերեսը հայտնաբերվել է այս գործիքի միջոցով
- Տրոտոնի հասարակածային շրջան
- Միջօրեական շրջան
- AMES SHORT աստղադիտակ ռեֆլեկտոր (D = 104 մմ, F = 726 մմ, 1793 թվականին Պրինսիպ դի Կարամանիկոն նվիրել է աստղադիտարանին)
- Սեքստանտ
- Berge ախրոմատիկ ռեֆրակտոր (D=60 մմ, F=65.5 սմ, ստեղծվել է 1820 թվականին, գնվել է 1827 թվականին)
- Hughes ախրոմատիկ ռեֆրակտոր (D=60 մմ, F=78 սմ, գնվել է 1849 թվականին)
- 11-սմ Merc ռեֆրակտոր (D=115 մմ, F=2 մ, 1852 թվական)
- 25-սմ Merc ռեֆրակտոր (D=250 մմ, F=2.43 մ, 1859 թվական)
- Սպեկտրոսկոպներ Արեգակը դիտարկելու համար (19-րդ դարի վերջ)
- Արևային պսակ
- Աստղերի ծնունդ և էվոլյուցիա
- Գերնոր աստղերի մնացորդների ուսումնասիրություն
- Ռենտգենյան աստղադիտակների գիտական սարքավորումների մշակում և փորձարկում
- Աստղաֆիզիկական գործընթացների թվային մոդելավորում
- Առաջին աստերոիդի՝ (1) Ցերերայի (այժմ գաճաճ մոլորակի) հայտնաբերումը 1801 թվականի հունվարի 1-ին
- Երկու աստղային կատալոգների կազմում. 1803 թվականին՝ «Praecipuarum stellarum inerantium positiones mediae inineunte seculo XIX», 1814 թվականին՝ երկրորդ հրատարակությունը։ Առաջին հրատարակությունը պարունակում էր 6748 աստղի կոորդինատներ, երկրորդը՝ 7646 աստղ։
- Մի քանի աստղերի ճիշտ շարժումների որոշում
Փոքր մոլորակների կենտրոնում դիտարկումների հրապարակումներ.
NASA ADS տվյալների բազայի հրապարակումներ.
1870 թվականից հետո մոլորակների գիսաստղերի և արբանյակների դիտարկումները.