Նորվեգիան, որպես զարգացած պետություն տնտեսապես ավելի հետամնաց Պակիստանին տրամադրում է աջակցություն՝ հատկապես կրթության բնագավառում[1]։ Որոշ չափով, Նորվեգիա նպաստել է Պակիստանի մշակութային ժառանգության փաստաթղթավորմանն ու պահպանմանը[2]։
Նորվեգիայում կա պակիստանցիների խոշոր ներգաղթյալների համայնք[3][4]։ Շատ պակիստանցիներ հաստատվում են հատկապես մայրաքաղաք Օսլոյում[5]։ Դիվանագիտական հարաբերությունները երկու երկրների միջև հաստատված են։ Իսլամաբադում գործում է Նորվեգիայի[6], իսկ Օսլոյում՝ Պակիստանի արտակարգ և լիազոր դեսպանություն[7]։
Պակիստանում գործում է նաև Նորվեգիայի թագավորության պատվավոր հյուպատոսություն։