Պայմանագրերի տեսություն (անգլ.՝ Contract theory), ժամանակակից տնտեսագիտական տեսություն բաժին, որն ուսումնասիրում է տնտեսական գործակալների առաջարկած պայմանագրերի պարամետրերի սահմանումը`անհամաչափ տեղեկատվության պայմաններում։
Ըստ նոր քեյնսականներ շուկայական կառուցվածքների արմատական անկատարության խնդիրները հանդիսանում է վերջնական ապրանքների և արտադրական գործոնների տարասեռությունը, ինչպես նաև անհամաչափ տեղեկատվությունը, այսինքն գործարար հարաբերություններում առկա կողմերի միջև ոչ հավասար տեղեկատվության բաշխումը գործարքի վերաբերյալ։ Գործարքի կնքման պահին, վաճառողների` (արտադրողների) տեղեկատվական առավելությունը պարբերաբար հանգեցնում է մի իրավիճակի, երբ շուկայում ֆինանսավորվում են վատագույն հատկանիշներով ապրանքների և ծառայությունների գնումը, միաժամանակ գնորդը չունենալով հավաստի տեղեկատվություն, թե առկա ապրանքներից որն ունի լավագույն հատկանիշները, վճարում է այն գինը, որն ընկած է լավագույն և վատագույն հատկանիշներով օժտված ապրանքի գնի միջև։ Արդյունքում տեղի է ունենում անբարենպաստ ընտություն։ Լավ ապրանք առաջարկող վաճառողը լքում է շուկան, միջին գինը և ապրանքի որակը ընկնում են։ Անբարենպաստ ընտրության մեկ այլ տարբերակ է գնային խտրականությունը, երբ արտադրող մոնոպոլիստը հնարավորություն ունի սահմանել առավելագույն գին յուրաքանչյուր գործարքի համար և գնորդները ստիպված են վճարել այդ գինը հավասարազոր նրա ամենաբարձր օգտակարությանը։ Այս դեպքում օգտակարության “ավելցուկը” վաճառողը գնորդից բռնագրավում է։ Եվս մեկ հաճախ դիտարկվող անբարենպաստ ընտրության տարբերակ է բարձր արտադրողականությամբ և ցածր արտադրողականությամբ աշխատակիցները( կամ հարուստ, վճարունակ գնորդներ և աղքատներ,ովքեր հնարավորություն ունեն վճարել ավելի քիչ, քան վաճառողն է նախատեսել)։ Այս պարագայում գործատուն (կամ վաճառողը) կապալառուի մասին տեղեկատվություն չունի և ստիպված է առաջարկել մի քանի տեսակ պայմանագրեր տարբեր գներով` միևնույն ժամանակ փոփոխելով առաջարկվող աշխատանքի (արտադրանքի) թե որակական և թե քանակական հատկանիշները։ Կապալառուն էլ իր հերթին միտումնավոր իր մասին չի տրամադրում տեղեկատվություն և, օգտվելով այդ առավելությունից , ընտրում է այն պայմանագիրը, որն առավել շահավետ է տիրող իրավիճակում։
Ոչ լիարժեք պայմանագրի տեսությունը ենթադրում է (դիտարկվող, բայց չհաստատված փոփոխականների ) առկայությունը, այսինքն փոփոխականներ, որոնք հայտնի են մասնակիցներից յուրաքանչյուրին, բայց չեն կարող ներառվել պայմանագրում, քանզի բովանդակությունները հաստատված չեն դատարանով։ Ամբողջական պայմանագրի տեսությունում բոլոր դիտարկվող փոփոխականները վավերացվում են։ Որպես կանոն ոչ ամբողջական պայմանագրի մոդելներում բացակայում է անհամաչափ տեղեկատվությունը և հիմնական խնդիրը այստեղ օպտիմալ մակարդակի ջանքերի (ներդրումների) առաջադրման խթանների բացակայությունն է։ Այս իմաստով մոդելը նման է բարոյական ռիսկի <moral hazard >մոդելին, սակայն դիտարկվող, բայց չվավերացված փոփոխականների առկայությունը հանգեցնում է պայմանագրի վերանայմանը (renegotiation) : Ի տարբերություն լիարժեք պայմանագրի տեսության, ոչ լիարժեք պայմանագրի տեսությունում կողմերը կարող են պնդել երկկողմանի պայմանագրի վերանայում, նույնիսկ հավասարակշռության պարագայում։ Դա է պատճառը, որ լիարժեք պայմանագրի տեսությունը հնարավորություն է տալիս վերլուծել գործիքների դերը, որոնք ազդում են բանակցությունների ելքի վրա նոր պայամնագիր կնքելու ժամանակ, այդ թվում նաև սեփականության իրավունքները։