Պան Տվարդովսկի | |
---|---|
Տեսակ | բանահյուսական կերպար, առասպելական կերպար և մարդ, որը հնարավոր է՝ հորինված է |
Սեռ | արական |
Pan Twardowski Վիքիպահեստում |
Պան Տվարդովսկի (լեհ.՝ Pan Twardowski), լեհական ժողովրդական ավանդազրույցների և դրանց վրա հիմնված գրական ստեղծագործությունների հերոս
Պան Տվարդովսկին, որ ապրել է 16-րդ դարում, ձգտելով ձեռք բերել գերբնական գիտելիքներ և վայելել կյանքը, լեհական Կրակով քաղաքի մոտ գտնվող Զակշուվսկիե Կշեմյոնկի բլրի վրա գործարք է կնքել սատանայի հետ[1], վաճառել է նրան իր հոգին, որից հետո բազմաթիվ զվարճալի արկածներ է ունեցել։ Իսկ երբ լրացել է պայմանավորված ժամկետը, և սատանան Տվարդովսկուն իր մոտ է տարել, վերջինս հոգևոր երգեր է երգել ու դրա շնորհիվ փրկվել։ Այդուհանդերձ՝ նա ստիպված է ճախրել օդում՝ երկնքի ու երկրի միջև, մինչև Ահեղ դատաստանի օրը։ Ըստ դիպաշարային մեկ այլ տարբերակի՝ նա մինչև օրս գտնվում է լուսնի վրա, որտեղ հայտնվել է Աստվածամոր միջամտության շնորհիվ։ Մոտը միայն ընկերն է, որին ինքը սարդի է վերափոխել. վերջինիս ժամանակ առ ժամանակ երկիր է ուղարկում՝ նորություններ բերելու։
Ավանդազրույցներից մեկ ուրիշում էլ ներկայացված է, որ սատանայի հետ կնքված պայմանագրի համաձայն՝ չարի մարմնացում հանդիսացող ոգին Տվարդովսկու հոգին կարող էր առնել միայն Հռոմում, ուր վերջինս պարտավոր էր ներկայանալ՝ պայմանավորված ժամկետի լրանալուն պես։ Տվարդովսկին կարողացել է երկար ժամանակ խաբել սատանային և խույս տալ Հռոմ ներկայանալուց, սակայն ի վերջո չարքին հաջողվել է հասնել իր նպատակին. Տվարդովսկուն հրավիրել է «Հռոմ» անվանումը կրող պանդոկը՝ ընդունելով նրա ընկերոջ կերպարանքը և հենց այդտեղ էլ առել է ապաբախտ պանի հոգին։
Պան Տվարդովսկու մասին ավանդազրույցը, որ ֆաուստյան հանրահայտ ավանդազրույցի լեհական տարբերակն է, գեղարվեստական մշակման է ենթարկվել ինչպես լեհ, այնպես էլ ռուս, ուկրաինացի, գերմանացի բանաստեղծների, գրողների, կոմպոզիտորների, նկարիչների և այլ արվեստագետների կողմից։ Ամենահայտնի գրական մշակումներից է լեհ գրականության մեծանուն դասական Ադամ Միցկևիչի՝ 19-րդ դարի 20-ական թվականների առաջին կեսին գրած «Պանի Տվարդովսկա» պոեմը[2][3], որտեղ վերոշարադրյալ դիպաշարում ներառվել է նաև պան Տվարդովսկու կինը։ Ավանդազրույցի այս տարբերակում պան Տվարդովսկին համաձայնում է դժոխք ընկնել մի պայմանով՝ եթե սատանան մեկ տարի անցկացնի իր կնոջ՝ պանի Տվարդովսկայի հետ։ Սատանան չի դիմանում, պայմանավորված ժամկետը՝ մեկ տարին չլրացած՝ գերադասում է փախչել, և այդպիսով պան Տվարդովսկին փրկվում է։ Կոմպոզիտոր Ստանիսլավ Մոնյուշկոն 1869 թվականին երաժշտություն է գրել Միցկևիչի այս ստեղծագործության հիման վրա, իսկ վերջինիս գերմաներեն թարգմանության (թարգմանիչ՝ Կարլ ֆոն Բլանկենզեե) համար էլ երաժշտություն է հորինել կոմպոզիտոր Կարլ Լոևեն։ Վերջինս ստեղծել է նաև «Լեհական բալլադներ» (Polnische Balladen) երգաշար, որտեղ ներառված է Պանի Տվարդովսկա (Frau Twardowska) երգը ևս[4]։ 1987 թվականին էլ միցկևիչյան ստեղծագործությունը հրատարակվել է կատակերգական-երգիծական տարբերակով։
Ստորև ներկայացված են Տվարդովսկու թեմայով գրական, երաժշտական, թատերական, շարժանկարային և մի շարք այլ ստեղծագործություններ ևս.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link){{cite web}}
: More than one of |accessdate=
and |access-date=
specified (օգնություն)
{{cite web}}
: More than one of |accessdate=
and |access-date=
specified (օգնություն)
* "The Devil Lands on the Moon in Sci-Fi Movie Based on Polish Legend"
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պան Տվարդովսկի» հոդվածին։ |
|