Պանդոստո՝ Ժամանակի հաղթանակը (անգլ.՝ Pandosto: The Triumph of Time) արձակ ռոմանս է գրված անգլիացի հեղինակ Ռոբերտ Գրինի կողմից (XVI դար), առաջին անգամ հրատարակվել է 1588 թվականին[1]։ Ավելի ուշ՝ 1607 թվականին վերահրատարակվում է «Դորաստուս և Ֆավնիա» վերնագրով։ Այն շատ հայտնի էր Ուիլյամ Շեքսպիրի ժամանակաշրջանում, դրա սյուժեն ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Շեքսպիրի «Ձմեռային հեքիաթ» պիեսի համար։ Գրինի ստեղծագործության հիմքում հավանաբար Ջեֆրի Չոսերի «Քենթերբերյան պատմվածքներ» գրքի «Գործակատարի պատմվածքը» ստեղծագործությունն է[2]։ Էդուարդ Չեյնին պնդում է, որ հավանաբար, Ռոբերտ Գրինը՝ «Պանդոստո»-ն գրելիս մտքում ունեցել է Օքսֆորդի կոմսի կասկածները իր դստեր (լորդ Բըրլիի թոռնիկը) հայրության վերաբերյալ, երբ նա վերդարձել է 1576 թվականին իր՝ Եվրոպա կատարած ճանապարհորդությունիցև գուցե նաև եղել էր Սիցիլիան[3]։ Գրինի պատմությունը պարունակում է մռայլ տարրեր, որոնք Շեքսպիրը մեղմել է՝ կատակերգական նպատակներով։
Գրինի ստեղծագործության մեջ Պանդոստոն՝ Բոհեմիայի արքան մեղադրում է իր կնոջը՝ Բելլարիային մանկության ընկերոջ՝ Սիցիլիայի արքայի հետ իրեն դավաճանելու համար։ Նրա անհիմն հալածանքները հասնում են այն բանին, որ վերջինս հրամայում է իր նորածին դստերը նետել ծովը և դառնում է որդու ու կնոջ մահվան պատճառը։ Պանդոստոյի դուստրը՝ Ֆավնիան, հայտնվում է Սիցիլիայում, նրան փրկում և մեծացնում է մի հովիվ։ Դորաստուսը՝ Սիցիլիայի արքայազնը սիրահարվում է Ֆավնիային՝ անտեղյակ, որ նա արքայադուստր է և նրանք փախչում են, որպեսզի ամուսնանան։ Նրանք գնում են Բոհեմիա, որտեղ Պանդոստոն ակամա սիրահարվում է իր իսկ դստերը՝ Ֆավնիային։
Պատմության վերջում, Ֆավնիայի անձը բացահայտվելուց հետո, Պանդոստոն ինքնասպանություն է գործում՝ այն վշտից թե որքան չարիք է պատճառել իր ընտանիքին։ Շեքսպիրը շրջել է Սիցիլիայի և Բոհեմիան իրադարձություններն ու ավելացրել մի քանի այլ հերոսների, ինչպիսիք են ՝ Պաուլինան և Անտիգոնուսը կամ Ավտոլիկոսը և Ծաղրածուն։ Նա հանել է նաև ինքնասպանությունը և ավելացրել հարության տեսարանը, թագուհուն վերադարձնելով կյանք՝ գործածելով կամ հրաշք, կամ մահվան հնարք՝ կախված ընկալումից։
Շեքսպիրի պիեսը «Պանդոստո»-յի միակ վերապատումը չէ։ Ֆրանսիացի դրամատուրգ Ալեքսանդր Հարդին թողարկել է իր տարբերակը, որն անվանել է «Պանդոստ» (ֆր.՝ Pandoste), մոտ 1625 թվականին։ Հարդիի պիեսը չի պահպանվել, չնայած դրա որոշ հատվածներ՝ վերականգնված Լորան Մալոյի կողմից, դեռևս գոյություն ունեն։ Մալոյի բեմի ձևավորումը հարում է «"multiple setting, "» սկզբունքին կամ այլ կերպ ասած décor simultané (միաժամանակյա դեկոր), Միջնադարում պիեսի հատվածները ներկայացվում էին միաժամանակ և միևնույն տեղում, այդ պատճառով բեմի մեկ «հավաքածուն» ծառայում էր պիեսի բոլոր տեսարանների համար[4]։ Պոետ Ֆրենսիս Սաբին վերաձևակերպել ստեղծագործությունը՝ երկու մասից բաղկացած պոեմի համար և հրատարակման իրավունքը տվել է Ռոբերտ Ջոնսին։ Բնօրինակ վերնագրերն, տարբերվում էին 1607 թվականի հրատարակությունից։ Դրանք են՝ Ձկնորսի պատմությունը՝ կազմաված հետևյալ գործողություննեից՝ Կասանդրի կյանքն ու սերը և Հույն ասպետը, գրված՝ 1595 թվական և Ֆլորայի Ճակատագիրը, որով ավարտվում է Ձկնորսի պատմությունը[5]։
|