Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պանեպիստիմիու հուն․՝ Οδός Πανεπιστημίου | |
---|---|
Պանեպիստիմիու փողոցը հյուսիսային ուղղությամբ | |
Երկիր | Հունաստան |
Գտնվում է | Աթենք |
Երկարություն | 1,2 ± 0,1 կմ |
Անվանվել է | Աթենքի համալսարան |
Պանեպիստիմիու փողոց (հուն․՝ Οδός Πανεπιστημίου), Աթենքի կենտրոնական փողոցներից մեկը։ Բառացի թարգմանաբար փողոցի անունը նշանակում է Համալսարանային փողոց (ի պատիվ Աթենքի համալսարանի, քանի որ այդ համալսարանի գլխավոր պատմական մասնաշենքը գտնվում է Պանեպիստիմիու 30 հասցեում)։ Փողոցը ձգվում է Ամալիաս պողոտայից մինչև Սինտագմա հրապարակ։
1980-ական թվականներին փողոցի անունը պաշտոնապես փոխեցին Վենիզելոսա, սակայն հիմա էլ այդ փողոցը հայտնի է Պանեպիստիմիու անունով՝ այդ անունը օգտագործվում է Աթենքի պաշտոնական ուղեցույցներում։
Փողոցի ընդհանուր երկարությունը 1.2 կմ է։ Փողոցը ունի 6 հոծ գիծ, որից 5-ը նշանակված է ավատոմեքենաների շարժման համար և մեկը մեծ մեքենաների համար։ Փողոցի մեծ մասը տեղակայված է հարավ-արևելքի և հյուսիս-արևմուտքի անկյունագծով։ Համալսարանի շենքի դիմաց գտնվում է Աթենքի «Պանեպիստիմիո» մետրոպոլիտենը։