Պաուլ Լեպպին Paul Leppin | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 27, 1878[1][2][3] |
Ծննդավայր | Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[3] |
Վախճանվել է | ապրիլի 10, 1945[1][2][3] (66 տարեկան) |
Վախճանի վայր | Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ[3] |
Մասնագիտություն | բանաստեղծ, դրամատուրգ, վիպասան և պաշտոնյա |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա, Չեխոսլովակիա և Նացիստական Գերմանիա |
Զավակներ | Paul Leppin?[4] |
Կայք | paul-leppin.net |
Paul Leppin Վիքիպահեստում |
Պաուլ Լեպպին (չեխ․՝ Paul Leppin, 27 նոյեմբերի, 1878, Պրահա - 10 ապրիլի, 1945, Պրահա), չեխ գրող, արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ, թարգմանիչ։ Գրել է գերմաներեն։
Ծնվել է Մորավիայից գաղթածների ընտանիքում։ Ծնողների համեստ եկամուտները պատանունուն հնարավորություն չէին տալիս սովորել համալսարանում։ Նա ստիպված էր աշխատանքի անցնելու հեռագրատանը։ Ծառայությունը թողել է թույլ առողջության պատճառով։ Եղել է «Գարուն» (չեխ․՝ «Früling») և «Մենք» (չեխ․՝ «Wir») գրական ամսագրերի գլխավոր խմբագիր։ Այդ ամսագրերում հրատարակել է Պրահայի՝ գերմաներեն լեզվով գրող հեղինակաների (Մ. Ռ. Ռիլկե, Ս. Ցվեյգ) աշխատանքները։
Համարվել է պրահյան բոհեմի ոչ պաշտոնական «թագավոր»։ Ընկերություն է արել Ալեքսանդր Մոիսիի, Գուստավ Մայրինկի հետ։ Թարգմանել է չեխերենից, որպես միջնորդ է հանդես եկել չեխական և գերմանական մշակույթների միջև։ Եղել է Յոհաննես Ուրցիդիլի և այլոց կողմից ստեղծված Չեխոսլովակիայի գրողների միության քարտուղար։
Հիտլերականների կողմից Պրահան օկուպացնելուց հետո ձերբակալվել է, հարցաքննվել է և որոշ ժամանակ բանտարկվել։ Դա վատթարացրել է առանց այդ էլ թույլ առողջությունը։ Գրողների միությունը ցրել են, Լեպպինը մնացել է առանց ապրուստի։ Նրա կինն արտաքսվել էր Գերմանիա, որտեղ էլ շուտով մահացել է։
Լեպպինի ստեղծագործությունները քննադատվել են Պրահայում, ավելի լավ են ընդունվել Բեռլինում և Վիեննայում։ Նա չի հասկացվել նաև ավելի երիտասարդ գործընկերների կողմից (Ֆրանց Կաֆկա, Մաքս Բրոդ), որոնք նրա մեջ տեսնում էին հին Պրահայի երազանքներով տարված երգչի։
«Սևերինի ուղին խավարում» վեպում (1914) Պրահան ներկայացրել է դևի կերպարանքով՝ էքսպրեսիոնիստական ոճով։
Լեպպինի արձակը թարգմանվել է անգլերեն և չեխերեն լեզուներով։ Նա Յոհան Շիլլերի հիշատակի մրցանակի դափնեկիր է (1934)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաուլ Լեպպին» հոդվածին։ |
|