Պաուլ Կլեեի կենտրոն | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ, հիշողությանն առնչվող հաստատություն, ոչ առևտրային կազմակերպություն և թանգարան |
Երկիր | Շվեյցարիա[1][2] |
Տեղագրություն | Բեռն[1][2] |
Վայր | Schosshalde? |
Մասն է | list of cultural properties in Bern / Kirchenfeld-Schosshalde? |
Պատկանում է | Պաուլ Կլեեի կենտրոնի ամառային ակադեմիա և Kunstmuseum Bern – Zentrum Paul Klee umbrella foundation?[3] |
Ղեկավարության նստավայր | Zentrum Paul Klee, Բեռն |
Հասցե | Monument im Fruchtland 3, 3006 Bern[1]3006[1] |
Հիմնադրվել է | 2005 |
Այցելուներ | 148 610 մարդ (2018)[4] |
Տնօրեն | Նինա Ցիմմեր[5][6] |
Կայք | zpk.org |
Պաուլ Կլեեի կենտրոն (գերմ.՝ Zentrum Paul Klee), թանգարան և ցուցահանդեսային կենտրոն, որի հիմնական ցուցադրությունը կազմում են Պաուլ Կլեեի ստեղծագործությունները։ Թանգարանը գտնվում է Բեռնում, Կլեեի թաղման տեղից ոչ հեռու[7]։
Ի սկզբանե թանգարան ստեղծելու գաղափարը պատկանել է նկարչի թոռանը՝ Ալեքսանդր Կլեեին։ 1997 թվականին Պաուլ Կլեեի հարսը՝ Լիվիա Կլեե-Մայերը Բեռն քաղաքին է նվիրել նկարչի մոտ 700 աշխատանքներ։ Ծրագիրը հնարավոր է դարձել Մորիս Էդմոն Մյուլերի և նրա կնոջ՝ Մարթա Մյուլերի նվիրատվությունների շնորհիվ[8]։
Կենտրոնի արտասովոր շենքը նախագծել է իտալացի ճարտարապետ Ռենցո Պիանոն։ Նրա մտահղացմամբ շենքը իրենից ներկայացնում է «լանդշաֆտային քանդակ»․ նրա հարթ գծերը կրկնում են անտառապատ բլուրների ուրվագծերը հետին ֆոնին և ներդաշնակորեն միախառնվում շրջակա բնապատկերին[7]։ Քանի, որ Կլեեի նկարները զգայուն են լույսի նկատմամբ, համալիրի հիմնական մասը գտնվում է գետնի տակ։ Շենքի կառուցման ընթացքում տեղանքից հանվել է 180000 խմ հող և բերվել մոտ երկու հազար պողպատե կոնստրուկցիաներ և 10000 խմ բետոն[7]։
Կենտրոնի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2005 թվականի հունիսի 20-ին։ Կենտրոնում ցուցադրվում են Պաուլ Կլեեի մոտ 4000 կտավներ, ջրաներկ և գծանկարային աշխատանքներ[9]։ Դրանցից մի քանիսը նախկինում ցուցադրվել են Բեռնի պատկերասրահում, սակայն Կենտրոնի բացումից հետո հնարավոր է դարձել այցելուներին ներկայացնել անհամեմատ մեծ թվով աշխատանքներ։ Այնուամենայնիվ, Կենտրոնի ցուցահանդեսային տարածքը թույլ չի տալիս միաժամանակ ցուցադրել ամբողջ հավաքածուն, ուստի ցուցահանդեսը մշտապես թարմացվում է թեմատիկ ցուցահանդեսների շրջանակներում[10]։
Պաուլ Կլեեի կենտրոնը այցելուներին առաջարկում է լայնածավալ մշակութային ծրագիր։ Բացի թանգարանում կազմակերպվող ընդհանրացնող և թեմատիկ էքսկուրսիաներից, դրանք ներառում են նաև գրական և երաժշտական տարբեր միջոցառումներ։ Կենտրոնի ստեղծողները հաշվի են առել Կլեեի ստեղծագործության երկու կարևոր ասպեկտները՝ նրա կապը մանկական արվեստի և երաժշտության հետ և արտացոլել այդ ասպեկտները Կենտրոնի հայեցակարգում։ Այսպես՝ կենտրոնին կից ստեղծվել է Creaviva մանկական թանգարանը, որը կազմակերպում է տարբեր միջոցառումներ երիտասարդ այցելուների համար։ Բացի այդ, թանգարանն ունի իր երաժշտական խումբը՝ «Կլեեի անսամբլ»[9]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաուլ Կլեեի կենտրոն» հոդվածին։ |
|