Պաուլ Ռիննե | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 6, 1889[1] |
Ծննդավայր | Նարվա, Յամբուրգսկի շրջան, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | 1946[2][1] |
Մահվան վայր | Հոյերսվերդա, Հոյերսվերդայի շրջան, Պրուսիա[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | շախմատիստ |
Պաուլ Ռիննե (էստ․՝ Paul Rinne, հուլիսի 6, 1889[1], Նարվա, Յամբուրգսկի շրջան, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - 1946[2][1], Հոյերսվերդա, Հոյերսվերդայի շրջան, Պրուսիա[1]), գերմանական ծագմամբ էստոնացի շախմատիստ, Էստոնիայի շախմատի չեմպիոն (1923)[3]։
Պաուլ Ռիննեն ծնվել է 1889 թվականին, Նարվա քաղաքում։ 1907 թվականին դարձել է Նարվայի չեմպիոն։ 1910 թվականին Սանկտ Պետերբուրգի շախմատային հասարակության մրցաշարում կիսել է 3-5-րդ տեղերը[4]։ 1923 թվականին ճանաչվել է Էստոնիայի շախմատի առաջին պաշտոնական առաջնության չեմպիոն[5]։ 1925 թվականին Էստոնիայի չեմպիոնի կոչման համար խաղում զիջել է Յոհաննես Թուրնին՝ 4½:9½(+1, = 7, -6)[6]։ 1932 թվականին Էստոնիայի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ, 1936 թվականին Էստոնիայի շախմատի առաջին նամակագրության առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր։
Պաուլ Ռիննեն մասնագիտությամբ եղել է հաշվապահ, 1944 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մոբիլիզացվել է գերմանական բանակ, գերի է ընկել և 1946 թվականին մահացել բակտերիալ դիզենտերիաից, Գերմանիայի Հոյերսվերդա քաղաքի ռազմագերիների ճամբարում։
Պաուլ Ռիննեի մահվան ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ[7][8]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
|