Վեսելի Պաուլա գերմ.՝ Paula Wessely | |
---|---|
Ի ծնե անուն՝ | Վեսելի Աննա Մարիա Պաուլա |
Ծննդյան թիվ՝ | հունվարի 20, 1907[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] |
Վախճանի թիվ՝ | մայիսի 11, 2000[1][2] (93 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Վիեննա, Ավստրիա[4] |
Քաղաքացիություն՝ | Ավստրիա |
Մասնագիտություն՝ | կինոպրոդյուսեր, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և դերասանուհի |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0921839 |
Վեսելի Աննա Մարիա Պաուլա (գերմ.՝ Paula Anna Maria Wessely հունվարի 20, 1907 թ., Վիեննա, Ավստրո-Հունգարական կայսրություն - մայիսի 11, 2000 թ., Վիեննա, Ավստրիա), ավստրիացի թատրոնի և կինոյի դերասանուհի[5][6][7]։
Պաուլան ծնվել է Վիեննայի մսագործ Կառլ Վեսելիի ընտանիքում։ Կառլի ավագ քույրը՝ Ժոզեֆինան, մեծ հռչակ ուներ Բուրգ թատրոնում, սակայն 27 տարեկան հասակում մահանում է։ Պաուլայի շպարման սենյակում մշտապես դրված էր Ժոզեֆինա Վեսելիի դիմանկարը։ Պաուլայի մայրը՝ Աննան, պատանեկության տարիներին հրապուրված էր խորեոգրաֆիայով, բայց ուսուցիչ եղբոր պնդմամբ հրաժարվեց կորդեբալետում աշխատանքից[8]։
Պաուլայի դեբյուտը կայացավ 1922 թվականի մայիսի 18-ին դպրոցական բարեգործական երեկոյի ժամանակ, որտեղ նա հանդես եկավ Ագնեսի դերով Հերման Զուդերման «Ֆրիցհեն» մեկ գործողության պիեսում։ 1922 թվականին Պաուլա Վեսելին ընդունվեց երաժշտության և կատարողական արվեստի պետական ակադեմիան։ Այն ավարտելուց հետո Վեսելին հաճախեց Մաքս Ռայնհարդի վարպետության դասերին[8]։
1924 թվականին Վեսելին առաջին անգամ դուրս եկավ վիեննական ֆոլկսթատրոնի բեմ, որտեղ մնաց մինչև 1926 թվականը։ Այնտեղ նա կատարում էր գերազանցապես սպասուհիների դերեր։ 1926 թվականի աշնանը Պաուլան հրավեր ստացավ Լեոպոլդ Կրամերից Պրահայում Գերմանական թատրոնում ելույթ ունենալու համար, որտեղ նրա գործընկեր դարձավ Ատիլա Գյորբինգերը։ Մեկ տարի անց՝ 1929 թվականին, Վեսելին ապագա ամուսնու՝ Ատիլա Գյորբիգերի հետ զբաղված էր Յոզեֆշտադտի թատրոնում Մաքս Ռայնհարդի ներկայացումներով։ Նրա կյանքի ընկերը այն ժամանակ դերասան Հանս Յարյան էր, որի հետ նա ծանոթացել էր Ֆոլկսթատրոնում։ 1930 թվականին Վեսելին առաջին անգամ մասնակցեց Զալցբուրգյան փառատոնին խաղալով Ռեյնհարդի հեղինակավոր «Անգթություն և սեր» բեմադրության մեջ՝ կատարելով Լուիզայի դերը։ 1932 թվականից Պաուլան աշխատում էր Ռեյնհարդի մոտ՝ Բեռլնի Գերմանական թատրոնում[8]։
Վեսելին իսկական հաջողության հասավ 1932 թվականի սեպտեմբերի 17-ին Գերհարդ Հաուպտմանի Ռոզի Բերնդ դերի շնորհիվ, որը բեմադրել էր Կալհայնց Մարտինը։ Այդ հաջողությանը հետևեղ Ֆրից Կրեյսլերի «Սիսի» օպերետը, որի գլխավոր դերում խաղալու համար նա վոկալի դասեր էր անցնում[8]։
Կինոարվեստում կատարած բազմաթիվ փորձերից հետո Պաուլան խաղաց «Դիմակահանդես» ֆիլմում, որտեղ խաղում էր նաև Ադոլֆ Վոլբրյուկը։ 1934 թվականի սեպտեմբերի 22-ին Պաուլա Վեսելին Ադոլֆ Հիտլերի մոտ ընդունելության հրավեր ստացավ։ 1935 թվականին նա նկարահանվեց «Դրվագ» ժապավենում, որի համար ստացավ Վենետիկի կինոփառատոնի պատվոգիր։ Այդ նույն տարում նա հիմնեց սեփական պրոդյուսերական ընկերությունը՝ Vienna-Film Ges, որը անշլյուսից հետո լուծարվեց նրա ընկերուհիների ոչ արիական ծագման պատճառով։ Երրորդ Ռեյխի քարոզչական ֆիլմում («Վերադարձ տուն», 1941 թվական) նկարահանվելու համար ենթարկվեց սուր քննադատության և բազմաթիվ անգամ իր ափսոսանքը հայտնեց այդ ֆիլմում նկարահանվելու համար[8]։
1935 թվականի նոյեմբերի 23-ին Վիեննայի ռատուշայում կայացավ Պաուլա Վեսելիի ամուսնական արարողությունը դերասան Ատիլա Հյորբիգերի հետ։ Ամուսինները Գրինցինգում գնեցին տուն, որտեղ էլ սկսեցին ապրել միասին։ Մեկ տարի անց ծնվեց նրանց դուստրը՝ Էլիզաբեթը։ 1938 թվականին ծնվեց Քրիստիանան, իսկ 1945 թվականին՝ Մարեսան։ Ընտանիքը ապրում էր բարեկեցիկ կյանքով։ Այդ ընթացքում Պաուլան չթողեց թատրոնում և կինոյում իր աշխանքը[6][8]
Պատերազմից հետո ամերիկյան օկուպացիոն իշխանությունների կողմից արգելվեցին Վեսելիի ելույթները, և նա սկսեց սկսեց աշխատել ֆրանսիական օկուպացիոն իշխանություններ՝ Ինսբրուքի նահանգային թատրոնում։ 1946 թվականի աշնանը Պաուլա Վեսելին ենթարկվեց բազմաթիվ հարցաքննությունների։ Նրա մոտ սկսվեց լուրջ ճգնաժամ։ Վեսելիի կյանքի այդ շրջանն իր արտացոլումը գտավ Էլֆրիդե Ելինեկի «Բուրգթատրոն» պիեսում։ Պաուլա Վեսելին շարունակեց դերասանական կարիերան ընդհուպ մինչև 1980-ական թվականների վերջ։ Իր կյանքի վերջին տարիներն անցկացրեց առանձնացած իր տան մեջ։ Պաուլայի աճյունը ամփոփված է Վիեննայի Գիրնցինգյան գերեզմանատանը[8][9]։
|
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաուլա Վեսելի» հոդվածին։ |
|