Պաուլո Օլվորսեմ

Պաուլո Օլվորսեմ
Paulo Renato Holvorcem
Ծնվել էհունիսի 10, 1967(1967-06-10) (57 տարեկան)
Կամպինաս, Սան Պաուլու, Բրազիլիա
Քաղաքացիություն Բրազիլիա
Մասնագիտությունաստղագետ և մաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Տենագրա II աստղադիտարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
Ալմա մատերUniversity of Campinas?[1]
Տիրապետում է լեզուներինպորտուգալերեն
Գիտական ղեկավարPatricio Letelier?[1]
Պարգևներ

Պաուլո Օլվորսեմ (պորտ.՝ Paulo Renato Holvorcem, հունիսի 10, 1967(1967-06-10), Կամպինաս, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի սիրող աստղագետ և մաթեմատիկոս, գիսաստղերի և աստերոիդների հայտնաբերող։ Սկզբում աշխատում էր Բրազիլիայի Սան Պաուլու նահանգում գտնվող Վալինյոս աստղադիտարանում, իսկ ավելի ուշ տեղափոխվեց Տենագրա-II աստղադիտարան։ 1998-ից 2004 թվականներն ընկած ժամանակահատվածում հայտնաբերել է ընդհանուր առմամբ 185 աստերոիդ, որոնցից 18-ը կատարել է միանձնյա[3]։ Դրանից բացի նա հանդիսանում է երեք երկար պարբերությամբ գիսաստղերի հայտնաբերող՝ C/2002 Y1 Ջուելզ-Օլսվորեմ և C/2005 N1 Ջուելզ-Օլսվորեմ (Չառլզ Ջուելզի հետ համատեղ), ինչպես նաև C/2011 K1 Շվարց-Օլսվորեմ (Մայքլ Շվարցի հետ համատեղ)[4], որը դարձավ Տենագրա-II աստղադիտարանում հայտնաբերված առաջին գիսաստղը[5]։

Պաուլո Օլվորսեմը 1987 թվականին ավարտել է Բրազիլական համալսարանը ստանալով բակալավրի աստիճան ֆիզիկայի բնագավառում, ապա 1991 թվականին ստացել է մագիստրոսի կոչում չափագիտության բնագավառում։ 1994 թվականին Օլվորսեմը պաշտպանեց իր դոկտորական աշխատությունը կիրառական մաթեմատիկայի բնագավառում Կամպինասի պետական համալսարանում։ Սկսած 1996 թվականից նա զբաղվում է Երկրին մոտեցող մարմինների հետազոտություններով և ստեղծում է աստղադիտակների համար ծրագրային ապահովում, որը թույլ է տալիս օպտիմիզացնել նրանց ավտոմատացված աշխատանքը։

Նրա պատվին է անվանվել (13421) Օլվորսեմ աստերոիդը[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Mathematics Genealogy Project — 1997.
  2. http://www.cfa.harvard.edu/news/archive/pr0316.html
  3. «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  4. Elenin, Leonid (2011 թ․ հունիսի 7). «First comet of Tenagra observatory». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
  5. First comet of Tenagra observatory Արխիվացված 2012-09-05 Wayback Machine (անգլ.)
  6. IAU. «13421 Օլվորսեմ աստերոիդի անվանումը». Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]