Պապիրիուս Ֆաբիանուս

Պապիրիուս Ֆաբիանուս
Ծնվել էանհայտ
Մահացել է1-ին դար
ՔաղաքացիությունՀին Հռոմ
ՈւղղությունSchool of the Sextii?
Մասնագիտությունփիլիսոփա
Գործունեության ոլորտփիլիսոփայություն և հռետորություն
Տիրապետում է լեզուներինլատիներեն
ՈւսուցիչQuintus Sextius?, Rubellius Blandus? և Arellius Fuscus?
ԱշակերտներԼուցիուս Աննեուս Սենեկա և Gaius Albucius Silus?

Պապիրիուս Ֆաբիանուս (լատ․ Papirius Fabianus), հին հռոմեացի հռետորաբան և փիլիսոփա՝ Պապիրիուս ցեղից, ապրել է Տիբերիոսի և Կալիգուլայի ժամանակներում՝ մ.թ. 1-ին դարի առաջին կեսին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆաբիանուսը հռետորաբանություն սովորել է Ավրելիուս Ֆուսկուսի և Բլանդուսի մոտ, իսկ փիլիսոփայությունն աշակերտել է Կվինտուս Սեքստուսի մոտ։ Նա պերճախոսություն է ուսուցանել Գայոս Ալբուկիուս Սիլուսին, թեև նրանից շատ ավելի երիտասարդ էր[1]։ Ֆաբիանուսի հռետորական ոճը նկարագրել է Սենեկա Ավագը[1]։ Հռետորաբանության մեջ նրա նախատիպը եղել է իր ուսուցիչ Ավրելիուս Ֆուսկուսի ոճը, սակայն հետագայում նա ընդունել է պերճախոսության ոչ այնքան զարդարուն ձևը։

Շուտով Ֆաբիանուսը, սակայն, հրաժարվել է հռետորաբանությունից՝ հօգուտ փիլիսոփայության։ Սենեկա Կրտսերը նրա փիլիսոփայական աշխատությունները դրել է Կիկերոնի, Ասինիուս Պոլլիոյի և պատմաբան Լիվիոսի աշխատությունների կողքին[2]։ Ֆաբիանուսի փիլիսոփայական ոճը նկարագրվել է Սենեկա կրտսերի կողմից[2] և որոշ կետերում նրա նկարագրությունը համապատասխանում է Սենեկա Ավագի տված նկարագրությանը[1]։ Թվում է, թե երկու Սենեկներն էլ գիտեին և, անշուշտ, մեծապես հարգել էին Ֆաբիանուսին[3]։

Ֆաբիանուսի փիլիսոփայական գրությունները թվով գերազանցել են Կիկերոնի գրվածքներին[4]։ Նա նաև մեծ ուշադրություն էր դարձրել ֆիզիկական գիտությանը։ Պլինիոս Ավագը նրան կոչել է «Բնության հարցերում շատ փորձառու»[5]։ Ըստ Սենեկայի, նա կարծես գրել է ֆիզիկայի մասին։ Նրա աշխատությունները հաճախ հիշատակվել են Պլինիոսի կողմից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Seneca, Controversiae ii. prooem. pp. 134–136, iii. p. 204, ed. Bipont.
  2. 2,0 2,1 Seneca, Epist. 100.
  3. Cf. Controversiae iii. prooem. with Epist. 11.
  4. Epist. 100.
  5. Natural History (Pliny), xxxvi.(24).125

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Այս հոդվածը ներառում է տեքստ մի հրապարակումից, որն այժմ հանրային սեփականություն է. Donne, William Bodham (1870). "Faberius". In Smith, William (ed.). Dictionary of Greek and Roman Biography and Mythology. Vol. 2. p. 130.