Պասանդա

Պասանդա
Պասանդայի բաղադրիչները
Ենթատեսակսննդամթերք, գառան մսով կերակուր և Indian curry?
Առաջացման երկիր Մեծ Մողոլների կայսրություն

Պասանդա, տարածված մսային ուտեստ, որը ծագում է Հնդկական ենթամայրցամաքից, մասնավորապես` Հյուսիսային Հնդկաստանից, Հայդարաբադից և Պակիստանից։ Ծագել է մեծ մողոլների կայսրերի պալատում մատուցվող ուտեստից։ Ճաշատեսակի անունը կապված է «պասանդե» բառի հետ, որը ուրդու լեզվով նշանակում է «ընտրյալ», «լավագույն», «սիրելի»։ Ըստ մի աղբյուրի՝ սա վերաբերում է մսի մի տեսակի, որն ավանդաբար օգտագործվել է պասանդայի համար, ըստ մեկ այլ աղբյուրի` վերաբերում է հենց ուտեստին։ Կարող նշանակել նաև քարի[1]։

Պասանդան ի սկզբանե պատրաստվել է ոչխարի ոտքերից (գառան մսից) և այծի մսից։ Միսը կտրատվում էր շերտերով, թթու դրվում և տապակվում մեծ քանակությամբ համեմունքների հետ։ Այսօր այդ ճաշատեսակը պատրաստվում է հավի մսից և արքայական ծովախեցգետիններից։ Պակիստանում պասանդան սովորաբար պատրաստում են շերտերով կտրտած տավարի մսով[2]։

Միսը կտրտելուց հետո այն մարինացնում են յոգուրտի, չիլիի փոշու, պղպեղի, սխտորի և հիլի մեջ։ Մարինացվելուց մի քանի ժամ հետո միսն այլ բաղադրատարրերի` սոխի, գինձի, չիլիի, երբեմն` դարչինի ու սև պղպեղի հետ դնում են կաթսայի մեջ։ Եփում են կես ժամից մինչև 1 ժամ։ Ուտեստը զարդարում են լոլիկով կամ նուշով (այդ դեպքում այն անվանում են բադամ պասանդա)։ Այն հաճախ մատուցվում է սպիտակ բրնձի կամ նաան հացիկների հետ։

Պասանդայի նման ճաշատեսակ հիշատակվել է հանրագիտարանային Manasollasa տրակտատում, սանսկրիտ լեզվով (12-րդ դար)։ Բաղադրության մեջ նշվում էր պատրաստմա եղանակը, ըստ որի յոգուրտի հետ պատրաստելուց առաջ միսը պետք էր բարակ կտրտել[3]։

Չնայած նրան, որ պասանդան սովորաբար մատուցվում է որպես առանձին մսային ուտեստ, այն կարող է պատրաստվել նաև որպես քաբաբ։ Պասանդան հաճախ անվանում են քարի` սերուցքից, կոկոսի կաթից կամ յոգուրտից և նուշից պատրաստված սոուսի պատճառով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Кулинарная энциклопедия, Том 26. — ИД «Комсомольская правда», 2016. — ISBN 5040537220, 9785040537228
  2. Pot Roast Beef Fillets (Pasanday) Recipe
  3. «Biryani: Ek Khoj». www.hindustantimes.com (անգլերեն). 2019 թ․ փետրվարի 2. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.