Պասեո դե լա Ռեֆորմա պողոտա իսպ.՝ Paseo de la Reforma | |
---|---|
Երկիր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Գտնվում է | Մեխիկո |
Երկարություն | 14,7 կմ |
Անվանվել է | La Reforma? |
Պասեո դե լա Ռեֆորմա պողոտա (իսպ.՝ Paseo de la Reforma), Մեխիկոյի գլխավոր պողոտան է։
Անվանումը թարգմանաբար նշանակում է «բարեփոխումների բուլվար» (ի նկատի ունի Բենիտո Խուարեսի բարեփոխումները)։ Պողոտայի ամենատեսարժան վայրը Անկախության հուշարձանն է։
Պողոտան կառուցվել է 19-րդ դարի 60-ական թվականներին Մեքսիկայի կայսեր Մաքսիմիլանի օրոք և նախկինում կոչվել է Կայսրուհու պողոտա՝ միապետի տիկնոջ պատվին։ Այն նախագծված է եղել եվրոպական մեծ բուլվարների մոդելով (Ելիսեյան դաշտերի մոդել)։
Պողոտան հատում է Չապուլտեպեկ զբոսայգին, շրջանցում Torre Mayor-ը (2003-2010 թվականներին եղել է Լատինական Ամերիկայի ամենաբարձր շենքը), անցնում Zona Rosa թաղամասով, հատում Խուարես և Ֆրաննցիսկ I պողոտաները և հասնում մինչև Մադերո փողոց[1][2][3]։
Հայտնի կառույցներ՝