Պասկալ Էլբե | |
---|---|
Ծնվել է | մարտի 13, 1967[1][2] (57 տարեկան) |
Ծննդավայր | Կոլմար[2] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտացում | դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0253018 |
Պասկալ Էլբե (մարտի 13, 1967[1][2], Կոլմար[2]), ֆրանսիացի դերասան, ռեժիսոր և սցենարիստ[3]։ Մոնրեալի կինոփառատոնի 2010 թվականի մրցանակակիր լավագույն ռեժիսորի համար (ֆիլմ «քավության նոխազ»)[4]։ Երկու անգամ առաջադրվել է «Կեսար» մրցանակին[5].:
Պասկալ Էլբեն ծնվել է Կալմար քաղաքում, Ֆրանսիայի հյուսիս-արևելքում, Ալժիրից ներգաղթյալ հրեաների ընտանիքում։ Մեծացել է Ստրասբուրգում, 18 տարեկանում տեղափոխվել է Փարիզ, դերասանական վարպետություն սովորելու համար։ 1996 թվականին դեբյուտել է կինեմատոգրաֆիայում (որպես դերասան), որպես սցենարիստ 2003 թվականին, իսկ որպես ռեժիսոր 2010 թվականին։
2004 թվականին առաջադրվել է «Կեսար» մրցանակին, որպես «Ամենահեռանկարային դերասան» («Հայրը և որդիները» ֆիլմում դերի համար), իսկ 2011 թվականին, որպես ռեժիսոր «Քավության նոխազը» ֆիլմի համար, «Լավագույն դեբյուտված ֆիլմ» անվանակարգով։
2019 թվականի ապրիլին թողարկվել է «Փորձառու գեղեցիկ տղամարդ» կատակերգությունը, որի գլխավոր հերոսներից մեկին մարմնավորում էր Պասկալ Էլբեն[6]։ Ֆիլմում իր գործընկերը ֆրանսիացի հայտնի դերասան Կադ Մերադն էր։
Պասկալը ամուսնացած է եղել Բեատրիս Էլբեյի հետ 22 տարի շարունակ, ինչից հետո նրանք բաժանվեցին։ Զույգը տղա ունի՝ Լեոն[7]։
Տարի | Ֆիլմ | Դեր | Ռեժիսոր |
---|---|---|---|
1997 | XXL | Ֆրանսուա Շտերն | Արիել Զեյթուն |
1998 | Գեղեցկուհիներ | բուժեղբայր | Արիել Զեյթուն |
2002 | Մրցավազք | Մատիաս Մորիչ | Ջամել Բենսալա |
2003 | Հայր և որդիներ | Սիմոն | Միշել Բուժենա |
2005 | Վատ խաղացողներ | Վահե Գրիգորյան | ֆրեդերիկ Բալեկջյան |
2008 | Ինչպես բոլորը | Ֆիլիպ | Վենսան Գարենկ |
2008 | Հասարակ հոգի | Թեոդոր | Մարիոն Լենե |
2010 | Քավության Նոխազ | Սիմոն | Պասկալ Էլբե |
2011 | Ընտանեկան հետաքրքրությունների հետազոտություն | Կապիտան Բերտրան Բարտելեմի | Ֆրանկ Մանկուզո |
2012 | Բալը Ամանորի տորթի վրա | Անտուան | Լաուրա Մորանտե |
2012 | Որդին ուրիշ է | Ալոն Սիլբերգ | Լորեյն Լեվի |
2014 | 24 օր՝ ճշմարտությունը Իլան Հալիմիի գործի մասին | Դիդիեր Հալիմի | Ալեքսանդր Արկադի |
2014 | Գեղեցկուհիները Փարիզում | Լե Բել, փաստաբան | Օդրի Դանա |
2015 | Առանց երկրորդ հնարավորության իրավունքի (մինի-սերիալ) | Ռիչարդ Միլլո | Ֆրանսուա Վել |
2017 | Բժիշկ Նոքի խաբեբայությունը | Լանսկի | Լորեյն Լեվի |
2018 | Հիասքանչ | Մաքս | Միշել Լարոկ |
2019 | Փորձառու գեղեցիկ տղամարդ | Դանիել | Օլիվիե Բարրու |