![]() Պաստա ալլա նորմայի բաղադրիչները | |
Ենթատեսակ | մակարոնով ուտեստ, նախուտեստ և Սիցիլիական խոհանոց |
Առաջացման երկիր | ![]() |
![]() |
Պաստա ալլա նորմա (իտալ.՝ Pasta alla Norma), սիցիլիական խոհանոցի ավանդական ուտեստ, որը պատրաստվում է մակարոնից, սմբուկից, լոլիկից, ռեհանից, պանրից։ Ուտեստի հայրենիքը Կատանիա քաղաքն է, որը գտնվում է Սիցիլիա կղզու արևելյան ափին՝ Էտնա հրաբուխի ստորոտում։
Ինչպես տեղեկացնում են պատմաբանները՝ ուտեստը իր անվանումը ստացել է 19-20-րդ դարերի թատրոնի ռեժիսոր և գրող Նինո Մարտոլյոյի շնորհիվ[1][2][3]։ Փորձելով պաստան՝ մաեստրոն հայտարարել է՝ «Chista è ‘na vera Norma!» («այ սա իսկական նորմա է»)՝ ուտեստի կատարելությունը համեմատելով հայտնի Նորմա օպերայի հետ։ Անվանումը միջազգային ճանաչում է ստացել։ Ուտեստը մտնում է հայտնի խոհարարների (օրինակ՝ Ջ. Օլիվերի) ուտեստների ցանկի մեջ[4]։
Մակարոնեղենից օգտագործվում է մակկերոնին կամ պեննեն (թույլատրվում է օգտագործել նաև սպագետտի)։ Ուտեստին համ է տալիս սմբուկը, դասական բաղադրատոմսով պատրաստելիս օգտագործվում է ռիկոտա պանիրը, իսկ որպես փոխարինող՝ պեկորինո կամ պարմեզան։ Բաղադրատոմսերի մեծ մասում օգտագործվում է լոլիկ (թարմ կամ պահածոյացված)[5][6]։ Որոշ խոհարարներ ռեհանը փոխարինում են անանուխով (կամ երկու բույսերն էլ օգտագործվում են)։ Ուտեստի պատրաստման համար օգտագործվում է սոխը և ձիթապտղի յուղը։