Պավել Հովհաննեսի Արսենով (հունվարի 5, 1936(1936-01-05), Թիֆլիս, ԽՍՀՄ - օգոստոսի 12, 1999(1999-08-12), Մոսկվա, Ռուսաստան), հայ, խորհրդային դերասան և ռեժիսոր։ Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ (1997)[1]։
Պավել Արսենովը ծնվել է 1936 թվականի հունվարի 5-ին Թբիլիսիում։ Սովորել է Երկրաբանահետազոտական ինստիտուտում[2]։ 1963 թվականին ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի (ВГИК) ռեժիսուրայի ֆակուլտետը (Գրիգորի Ռոշալի արվեստանոց)[3]։ Մինչև սովորելն աշխատել է Գրուզիա-ֆիլմ, Մոսկվայի գիտահանրամատչելի ֆիլմերի ստուդիայում։ 1962 թվականից աշխատել է Մ. Գորկու անվան կինոստուդիայում որպես ռեժիսոր։ Եղել է «Լադիա» կինոստուդիայի գեղարվեստական ղեկավարը՝ ստուդիայի կազմավորումից ի վեր[4]։
Հայֆիլմում նկարահանվել է մի շարք ֆիլմերում։
Վախճանվել է 1999 թվականի օգոստոսի 12-ին Մոսկվայում։ Թաղված է Մոսկվայի Շչերբինսկի գերեզմանատանը։
Տարի
|
Ֆիլմ
|
1994
|
Զմրուխտե քաղաքի հրաշագործը
|
1987
|
Մանուշակագույն գունդը
|
1984
|
Հյուրն ապագայից
|
1979
|
Մի բաժանվեք սիրելիներից
|
1978
|
Բարև, գե՛տ
|
1977
|
Զգացմունքների խռովք
|
1976
|
Հալվայի համը
|
1973
|
Եվ այդժամ ես ասեցի ոչ
|
1969
|
Եղնիկ-թագավորը
|
1967
|
Օգնեք խեղդվողին
|
1965
|
Զարթոնք
|
1963
|
Երիտասարդություն
|
Տարի
|
Ֆիլմ
|
1987
|
Մանուշակագույն գունդը
|
1984
|
Հյուրն ապագայից
|