Պավել Պավել չեխ․՝ Pavel Pavel | |
---|---|
Ծնվել է | մարտի 11, 1957[1][2] (67 տարեկան) |
Ծննդավայր | Ստրակոնիցե[1][3] |
Քաղաքացիություն | Չեխիա և Չեխոսլովակիա |
Մայրենի լեզու | չեխերեն |
Կրթություն | Faculty of Electrical Engineering? |
Մասնագիտություն | ճարտարագետ, հնագետ և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | South Bohemian Region Assembly member?, South Bohemian Region Assembly member?, Q108899843?, Q108899843?, member of a Czech municipal council? և deputy mayor of a place in the Czech Republic? |
Կուսակցություն | Քաղաքացիական դեմոկրատական կուսակցություն և Jihočeši 2012? |
Pavel Pavel Վիքիպահեստում |
Պավել Պավել (չեխ․՝ Pavel Pavel, մարտի 11, 1957[1][2], Ստրակոնիցե[1][3]), չեխ ինժեներ, փորձարար-հնագետ, Զատկի կղզու հետազոտող։
Ծնվել է 1957 թվականին Ստրակոնիցեում։ Ավարտել է Պլզենի համալսարանի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։ Մեծ ճանաչում է ձեռք բերել այն բանից հետո, երբ բացահայտել է եղանակը, որով Զատկի կղզու բնակիչները տեղաշարժել են քարե հսկայական արձանները` մոաիները։ 1982 թվականին Պավելը նման փորձ է կատարել Չեխիայի հարավում։ 1986 թվականին նորվեգացի նշանավոր հետազոտող Թուր Հեյերդալի հետ կրկնել է իր այդ փորձը հենց կղզում ` ապացուցելով նախկինում առաջ քաշած վարկածը[4]։
Պավելի ենթադրությամբ քանդակները տեղափոխել են կանգնած` ճոճելով ու շրջելով դրանք ոտքից ոտք։ Այդպես հնարավոր է եղել փոքրաթիվ մարդկանցով տեղարժել հսկայական քանդակները։ Չեխիայի հարավում գտնվող Ստրակոնիցե քաղաքի իր տանը Պավելը պատրաստել է տվել 12 տ կշռող քանդակի մանրակերտը և բարեհաջող կատարելով փորձը` հաստատել է իր վարկածը։ Դրանից հետո Թուր Հեյերդալը նրան հրավիրել է իր արշավախումբ, որի կազմում Պավելը հայտնվել է Զատկի կղզում։ Այստեղ գիտափորձը կրկնել են արդեն 6.5 մ բարձրությամբ և 10 տ քաշով բնօրինակ քանդակով։ Քանդակը «քայլել» է 17 բնիկների օգնությամբ։
Թուր Հեյերդալի մահից հետո Պավել Պավելը կազմակերպել է մի քանի գիտարշավ Զատկի կղզի` շարունակելով կղզու մշակութային ժառանգության ուսումնասիրությունը։ Օգտագործելով համանման աշխատանքների կազմակերպման իր հմտությունները` նա եզրակացրել է, որ, օրինակ` Բաալբեկի 800 տոննայանոց քարերը ամենահասարակ տեխնոլոգիայով տեղափոխելու համար կպահանջվի 158 մարդու աշխատանք։
1989 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո Պավելը` որպես Քաղաքացիական դեմոկրատական կուսակցության անդամ, փորձել է զբաղվել քաղաքական գործունեությամբ` երկու անգամ առաջադրելով իր թեկնածությունը Չեխիայի Հանրապետության Սենատի ընտրություններում, սակայն երկու դեպքում էլ պարտություն է կրել 2002 թվականին սոցիալ-դեմոկրատ Պավել Ռիշետսկուց, 2003 թվականին՝ քրիստոնյա դեմոկրատ Յոզեֆ Կալբաչից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Պավել» հոդվածին։ |
|