Պավել Տրուբեցկոյ Паоло Трубецкой | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 15, 1866[1][2][3][…] |
Ծննդավայր | Intra, Վերբանիա, Պիեմոնտ, Իտալիա[1][4] |
Մահացել է | փետրվարի 12, 1938[5][2][3][…] (71 տարեկան) |
Մահվան վայր | Պալանցա, Վերբանիա, Պիեմոնտ, Իտալիա[4] |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն և Ռուսական կայսրություն |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Երկեր | Monument of Alexandre III?, Francesco Filippini?, Statue of Eleftherios Venizelos, Chania? և Q115118036? |
Մասնագիտություն | քանդակագործ, նկարիչ և արվեստագետ |
Ամուսին | Marie Troubetzkoy?[6] |
Ծնողներ | հայր՝ Peter Troubetzkoy? |
Ստորագրություն | |
Paolo Troubetzkoy Վիքիպահեստում |
Պավել (Պաոլո) Պետրովիչ Տրուբեցկոյ, (ռուս.՝ Павел (Паоло) Трубецкой, իտալ.՝ Paolo Troubetzkoy, փետրվարի 15, 1866[1][2][3][…], Intra, Վերբանիա, Պիեմոնտ, Իտալիա[1][4] - փետրվարի 12, 1938[5][2][3][…], Պալանցա, Վերբանիա, Պիեմոնտ, Իտալիա[4]), ռուս քանդակագործ-իմպրեսիոնիստ։
Աշխատել է Միլանում՝ մասնավոր ստուդիաներում (1884 թ.) և իր արվեստանոցում (1885-1897 թթ.)։ 1897-1906 թվականներին ապրել է Պետերբուրգում և Մոսկվայում, 1906 թվականից՝ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Իտալիայում։
Իր գործերում (հիմնականում ժանրային և դիմաքանդակային արձանիկներ, ինչպես և կիսանդրիներ) Տրուբեցկոյը ձգտել է կերպարի անմիջականության («Մոսկովյան կառապան», 1898 թ., Լև Տոլստոյի դիմաքանդակը, 1899 թ., երկուսն էլ՝ բրոնզ, Ռուսական թանգարան, Լենինգրադ, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա)։ Ալեքսանդր III-ի հուշարձանին (բրոնզ, 1900-1906 թթ., Պետերբուրգ) հատուկ ծանրությունն ու կոպիտ ուժը օբյեկտիվորեն նրան հաղորդել են մերկացնող իմաստ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Տրուբեցկոյ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |